f

Անկախ

Արցախի բնակչության ցեղասպանությունը հավանական է․ ցեղասպանագետների բաց նամակը՝ ՄԱԿ-ին


Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորեւ․ 

« Ն.Գ. Անտոնիո Գուտերեշին 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 

Պարոն Ֆոլքեր Թյուրքին 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, 

Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուին 

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին 

Օգոստոսի 9, 2023 թ. 

Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս եւ ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ եւ մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրության մեջ՝ մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, եւ ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի եւ ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարեւոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։ 

2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը եւ նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը եւ այլ կարեւոր ապրանքներ, ձեռք բերելու հնարավորությունից։ Նույնիսկ ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ջանքերը խոչընդոտվել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը: 

Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպությունն է, լուրջ ահազանգ հնչեցնել: 

Հուլիսի 25-ին հրապարակված (https://www.icrc.org/en/document/azerbaijan-armenia-sides-must-reach-humanitarian-consensus-to-ease-suffering) մեջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները եւ մանկական կաթնախառնուրդը, բացակայության հետ: Միրգը, բանջարեղենը եւ հացը գնալով պակասում են եւ թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերք, ինչպիսիք են կաթնամթերքը, արեւածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը եւ հավը հասանելի չեն»։ 

Ավելին, Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագության ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար (https://www.globalr2p.org/publications/atrocity-alert-no-358/)՝ ընդգծելով զանգվածային ոճրագործություններին առերեսվելու մշտական ռիսկը։ 

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները եւ հիմնվելով տարբեր անաչառ կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ եւ վճռական գործողության բացակայության դեպքում, Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունն հավանական է։ Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը եւ խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության եւ 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաեւ ֆիքսված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին եւ ՄԱԿ-ի մարմիններին արագ եւ վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ եւ բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը: 

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի եւ անմիջական սպառնալիքին։ 
Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների եւ բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով, երկու ուղղություններով։ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաեւ ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին որոշումը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, եւ Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։ 
Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել եւ ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու եւ տեղական համայնքների եւ կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետեւանքները բացահայտելու եւ վերացնելու համար։ 
Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն եւ միջազգային հանրության անսասան հանձնառություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ նրա մարմիններին առաջնահերթություն տալ Արցախում ցեղասպանության կանխարգելմանը եւ վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարավոր անմեղ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը։ 
Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ եւ վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով եւ մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով։ 
Melanie O’Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide Scholars 
Henry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017-2021) 
Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015-2017) 
Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005-2007) 
Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019-23) 
Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015-17) 
Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of Athens 
Dr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholar»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն բաց նամակ ՄԱԿ Արցախի շրջափակում Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին