Երևանի Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել է, 2-ը` վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում էՏեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 12-ին` ժամը 01։30-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, «Volkswagen»–ի վարորդ 54–ամյա Ա. Ա․-ն մահացել է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford» –ի վարորդ 37–ամյա Հ․ Մ–ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ «Volkswagen»–ի ուղևոր Ն․Կ․-ն էլ հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։