f

Անկախ

Մալիի իշխանությունները չեղարկել են Air France ավիաընկերության թռիչքների թույլտվությունը


Մալին չեղարկել է Air France ավիաընկերության Փարիզ-Բամակո և հակառակ ուղղությամբ թռիչքների թույլտվություն, երբ փոխադրողը դադարեցրել է երկիր և երկրից թռիչքները՝ կապված տարածաշրջանում անկայուն իրադրության հետ, տեղեկացրել է AFP-ն։

Երկուշաբթի Air France-ը դադարեցրել էր թռիչքները Մալիում և Բուրկինա Ֆասոյում այն բանից հետո, երբ հարևան Նիգերի օդային տարածքը փակվել էր հեղաշրջման մասնակիցների կողմից, որոնք իշխանությունը զավթել էին հուլիսի 26-ին։

Այս արգելքի ժամկետը պետք է լրանար ուրբաթ, բայց ընկերությունն այն երկարացրել է մինչև օգոստոսի 18-ը՝ վկայակոչելով Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումը և «աշխարհաքաղաքական իրավիճակը» Սահելի տարածաշրջանում։

Մալիի իշխանությունները հայտարարել են, որ չվերթների դադարեցումը խախտում է այդ երթուղով թռիչքների կատարման թույլտվության պայմանները։

Air France-ին հասցեագրված և ուրբաթ AFP-ի ստացած նամակում Քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը հայտարարել էր, որ ընկերությունն այդ մասին չի տեղեկացրել և «անհարմարություններ է պատճառել ուղևորներին»։

«Այս խախտումը հանգեցրել է ձեր թույլտվության չեղարկմանը ամռան սեզոնին, որը տևելու է մինչև հոկտեմբեր, և մյուս ավիաընկերությունները կկարողանան օգտվել այս երթուղուց»,- ավելացրել է գործակալությունը։

Գործակալությունը Air France-ից պահանջել է թռիչքների նոր ծրագիր ներկայացնել՝ փոխադրումները վերսկսելուց առաջ։

Air France-ի ներկայացուցիչը AFP-ին հաստատել է Մալիի իշխանությունների խնդրանքը։

Մալիի և նրա նախկին գաղութարար Ֆրանսիայի միջև հարաբերությունները փչացել են, երբ 2020թ. արևմտաաֆրիկյան այդ երկրի իշխանությունը զավթեց խունտան։

Անցած տարի ֆրանսիական զորքերը, որոնք պայքարում էին ջիհադական խռովարարների դեմ, հեռացան Մալիից։

 

Աշխարհում Ֆրանսիա Մալի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին