f

Անկախ

Հավայիում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի


ԱՄՆ Հավայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 80-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մաուի շրջանի իշխանություններին:

«Զոհերի թիվը հասել է 80-ի»,- նշվում է շրջանի վարչակազմի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր 67 մարդու մահվան մասին:

Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու հետևանքով էլ ավելի են բորբոքվել: Հրդեհի որոշ օջախների տարածքը հասնում է 400 հեկտարի։ Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ զբոսաշրջիկների սիրած Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված փակել են ճանապարհները, հանրային տրանսպորտը չի աշխատում։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։

Նախագահ Ջո Բայդենը Հավայան կղզիներում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում՝ զինվորականներին, հրահանգել է միանալ հրդեհների դեմ պայքարին: Պենտագոնում հայտարարել են, որ տեղի իշխանություններին օգնության են ուղարկվել Ազգային գվարդիայի զինվորականները, ինչպես նաև ուղղաթիռներ։

Աշխարհում ԱՄՆ Հավայան կղզիներ անտառային հրդեհներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին