f

Անկախ

Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թեւանյանը


Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թեւանյանը։ Հիմնավոր կերպով բացատրեմ։

Թեւանյանը ցուցակը գլխավորել է շարժման ձեւավորման բնականոն ընթացքի տրամաբանության մեջ։ Նախ, շարժման գաղափարն իրենն էր' ամիսներ շարունակ մարդկանց է համախմբել, առանձին-առանձին հանդիպել, ում պետք է' համոզել, ում համոզել պետք չի' ոգեւորելը, կազմակերպել, միմյանց հետ ծանոթացրել, վերջապես' թիմ ձեւավորել։ Դա քրտնաջան ու ծանր աշխատանք է եղել ու դեռ առջեւում ավելի շատ էներգիա ու ջանքեր է ծախսվելու։ Դաշինքի կուսակցություններն այս հարցում համերաշխ են։

Հիմա նպատակի մասին.

- ՔՊ չպետք է հաղթի Երեւանի ընտրություններում (կարծում եմ պետք չէ բացատրել, թե ինչու), ինչին պետք է հաջորդի իշխանափոխության ընթացքը։ Դա է մեր հիմնական նպատակն ու դրա համար այդ նպատակը կիսողները պետք է ունենան համապատասխան մասնակցային ցուցակ, որ այդպես մտածողները գնան տեղամասեր, այլ ոչ թե մնան տանն' իրենց տեսակն արտահայտող մասնակցի բացակայության պատճառով ու կանաչ լույս վառեն ՔՊ-ի համար։

Այդ դեպքում դաշտում կմնաին ՔՊ-ն ու ՔՊ-ի արբանյակները: Իսկ դա ինչ հետեւանք կունենա Արցախի, Սյունիքի եւ, առհասարկ, Հայաստանի համար, պետք է ակնհայտ լինի։

Հիմա հիմնական երկու խոսույթների մասին։

1. Ինչու ընդդիմությունը միասնական թեկնածու չունի։ Այդ հարցով դիմեք ընդդիմություններին։ Այս պահին Մայր Հայաստանն է ռադիկալ նպատակով հանդես գալիս։ Ի դեպ, քաղաքի ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, այսինքն, սա քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե շինարարական, կամ տրանսպորտային տենդերի մրցույթ։

2. Պետք է բոյկոտել ընտրությունները, որովհետեւ կկեղծեն, կձերբակալեն, կբանտարկեն եւ այլն։ Շատերն անկեղծ են այս հարցում, սակայն չունեն բոյկոտին հաջորդող քայլը։ Սա նման է նրան, որ մարդիկ գնում են Լաչինի միջանցքն ուժով բացելու, հետո բողոքում են, որ հայ ոստիկաններն իրենց թույլ չեն տալիս մոտենալ կամրջին։ Բնական հարց է առաջանում, եթե ոստիկանական արգելքը չեն կարողանում հաղթահարել, ապա ինչպես են բացելու ճանապարհը։

Երեւանի ընտրությունները դա "ոստիկանական շղթան" հաղթահարելու հնարավորությունն է, որպեսզի կատարվի հաջորդ քայլը։

Հ.Գ. Դաշինքը շատ ավելի բազմաքանակ ու ներկայացուցչական է, քան ցուցակն, ինչում կհամոզվեք ընտրարշավի ժամանակ։ Ցուցակը լոկ աշխատանքային գործիքներից մեկն է մեր գլխավոր նպատակին հասնելու համար, իսկ գործիքները շատ են ու բազմազան։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Մայր Հայաստան շարժում քաղաքապետի ընտրություն Անդրանիկ Թևանյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին