Բելառուսական Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթելով բելառուս և ղազախ մարզիկներին` դուրս էր եկել եզրափակիչ: Շատվերյանը եզրափակչում ուժերը պետք է չափեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, բայց մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել: Բորիս Շատվերյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում:
Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճիըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը: