Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը։
Ինչպես տեղեկացնում է Al-Riyadh թերթը՝ 58-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագրի առաջարկ է ստացել։
Այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Մանչինին հրաժարական է տվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը գլխավորել է հինգ տարի։