ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի նոր տրանշ է հատկացրել՝ 200 միլիոն դոլարի չափով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային զենքեր և լրացուցիչ ականազերծման սարքավորումներ, ասվում է զեկույցում։