Ուկրաինան ներառված չէ G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում: Այս մասին լրագրողներին ասել է Հնդկաստանում G20-ի նախագահության հատուկ քարտուղար Միքթեշ Պարդեշին, հայտնել է РБК-ի թղթակիցը։
Նրան հարցրել են՝ սպասե՞լ Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկու այցին G20 գագաթնաժողովին։ «Մենք ունենք ինը երկրների ցանկ, որոնց հրավիրել ենք <…>: Ձեր նշած երկիրը ներառված չէ այս ցուցակում»,- պատասխանել է Փարդեշին:
Նա հավելել է, որ գագաթնաժողովին հրավիրվել են Բանգլադեշը, Ալժիրը, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդեռլանդները, Օմանն ու Սինգապուրը։
Հունիսի սկզբին նույն որոշման մասին հայտարարել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Դիվանագետի խոսքով՝ ֆորումին պետք է ներկա լինեն միայն միության անդամ երկրները, մինչդեռ Ուկրաինան ընդգրկված չէ G20-ում։