f

Անկախ

Արդյո՞ք ես տեսում եմ իմ ու ընտանիքիս ապագան Արցախում: <<Ապագա>> - բառ, որը չեզոքանում է այս անորոշության մեջ:


Օգոստոս, 2023 թվական

Արցախում չկա ոչ սնունդ, ոչ հիգիենայի պարագաներ, ոչ էլ դեղորայք: Ապրանքների բացակայության պատճառով փակվում են խանութները, դեղատները, մարդիկ մնացել են առանց աշխատանքի ու եկամտի աղբյուրի: Ամբողջությամբ անջատված է գազամատակարարումը, իսկ լույսը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ: Վառելիքի բացակայության պաճառով կանգնած են մեքենաները, չի աշխատում հանրային տրանսպորտը:

Այսօր 41 աստիճան արևի տակ ստիպված եմ ոտքով երեխայիս տանել մանկապարտեզ և հետո հասնել աշխատանքի, կանգնել հացի, եղած մրգի ու բանջարեղենի համար մարդաշատ հերթերում: Մտածելով, որ հանկարծ նորից չուշաթափվեմ․․․

Ծննդատուն հերթական այցս շատ դժվար է տրվում, պետք է քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնել: Չեմ կարողանում անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ նյութերը:

Կան դեղեր որոնք ի սպառ բացակայում են դեղատներում: Լինում է երբ մարդիկ հարցնում եմ, արդյոք գոնե մեկ հաբ էլ չկա, և այդպես էլ դատարկ ձեռքով, հուսահատ դուրս են գալիս քաղաքի վերջին դեղատնից: Իսկ ես մտքում աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով միայն առողջություն:

Եթե հղիության ժամանակ միշտ ավելի զգայուն են լիանում, ունենում են վախեր, ապա պատկերացրեք իմ ապրումները այս պայմաններում:

Երբ գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս սթրեսային վիճակը, ուտալիքների ու վիտամինների բացակայությունը քո ու քո դեռ չծնված երեխայի համար:

Մտածում եմ,

- Արդյո՞ք կկարողանամ առողջ երեխա ունենալ,

- Ինչպե՞ս է անցնելու ծննդաբերությունը, իսկ եթե հանկարծ կեսարյան հատման անհրաժեշտություն լինի, իսկ դեղեր չկան, մի քանի ամսից լրիվությամբ կսպառվեն,

- Իսկ եթե փոքրիկը առողջական խնդիրներ ունենա, և չի լինի բժշկական օգնության ոչ մի միջոց,

- Եթե հանգամանքերի բերումով հանկարծ չկարողանամ մայրական կաթ տալ բալիկիս, ապա ինչպե՞ս եմ կերակրելու, չէ որ կանթնախառնուրդներ ևս չկան,

- Բացարձակ չունենք մանկական խնամքի և հիգիենայի պարագաներ:

Ինքս ինձ ամեն օր տրվող այս անսպառ հարցերը մնում են անպատասխան, որոնք միայն ավելի են խորացնում ցավը ու մեղավորության զգացողությունը երեխաներիս առջև:

Ունեմ 4 տարեկան որդի: Ում պիտի բացատրեմ, թե ինչու չկան իր սիրելի ուտելիքները, քաղցրավենիքն ու պաղպաղակը: Այսօր ասում է <<Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ>>: Իսկ ես դառը ժպիտով համաձայնվում եմ, մտածելով, ինչ է հասկանում 4 տարեկան երեխան թե ինչ է շրջափակումը:

Այս ամենը ստիպում է գիտակցել, որ չես կարողանում երեխաներիդ համար ապահովել այն կյանքը ինչ մտածել ես, ու դա կապված է ոչ թե գումարի կամ քո կարողությունների հետ, քանի որ դրա համար կարծես արել ես ամեն բան` ունես աշխատանք, գումար, տուն, առողջ ընտանիք … Միակ պատճառը հայրենիքումդ ապրելու ընտրությունն էր …

Արդյո՞ք ես տեսում եմ իմ ու ընտանիքիս ապագան Արցախում:

<<Ապագա>> - բառ, որը չեզոքանում է այս անորոշության մեջ: Անորոշություն, որը հյուծում է:

Գիտակցում եմ, որը վաղը հնարավոր է ավելի վատ լինի: Սակայն, սրտի խորքում պահվում է մի փոքրիկ հույս` իմ հայրենիքում, իմ տանը խաղաղ և երջանիկ ապրելու հույսը: Հույս, որ ծլում է այս հողից, և օգնում է դիմակայել …

Իրինա Զաքարյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում մեծ ճգնաժամ Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին