f

Անկախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱԺ նախկին նախագահների հետ


Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել  է  նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս օղակների համար:

Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական  խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:

ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, կարևորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակության բարձրացմանն ու արժևորմանն ուղղված քայլերը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Արցախ Դավիթ Իշխանյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին