f

Անկախ

Ադամ Շիֆն ԱՄՆ նախագահին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով անձամբ զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հորդորել նրան վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Կոնգրեսականը խորհուրդ է տվել զգուշացնել Ադրբեջանի նախագահին, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ՝ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը:

Ստորև Ադամ Շիֆի նամակն ամբողջությամբ:

«Հարգելի՛ նախագահ Բայդեն

Հունիսի 8-ին Ձեզ հասցեագրված նամակում հայտնել էի իմ խորին մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղ) արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, սակայն դրանից ի վեր ճգնաժամը զգալիորեն վատթարացել է և պահանջում է ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։

2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի շրջափակման պայմաններում ապրող Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել դրա կործանարար հետևանքների հետ. 120,000 մարդ զրկված է սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական ծառայությունների, գազի և էլեկտրականության հասանելիությունից: Նախկինում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորություն ուներ ապահովել սննդի և դեղորայքի սահմանափակ մատակարարում և դյուրացնել շտապ բժշկական օգնության դեպքում մարդկանց փոխադրումը, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանը որոշեց փակել նույնիսկ ԿԽՄԿ-ի մուտքը: Ինչպես նշվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ «տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ճանապարհով իրենց հասցվող մարդասիրական օգնությանը, սակայն կյանքի ճանապարհի արգելափակված լինելու պատճառով բնակչությունը լիովին մեկուսացված է, և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն արագորեն աճում է»: Կասկած չկա, որ այժմ առկա է «սուր հումանիտար ճգնաժամ», ինչպեսև հայտարարվել էր ՄԱԿ-ի փորձագետների խմբի կողմից:

Արցախի բնակչությունը, այդ թվում՝ հատկապես առավել զգայուն խմբերը՝ հղի կանայք, երեխաները, տարեցներն ու հաշմանդամները, հրատապ օգնության կարիք ունեն։ Կենսական նշանակության դեղամիջոցներն ու մանկական սնունդը գրեթե սպառվել են: Արցախի առողջապահական մարմինները արձանագրել են հիվանդացության և մահացության մակարդակի աճ՝ թերսնուցման, դեղամիջոցների և շտապ բժշկական ծառայությունների/փոխադրամիջոցների բացակայության պատճառով։ Օրինակ, հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի, իսկ թերսնուցման հետևանքով ուշագնացության դեպքերի քանակը նկատելիորեն աճել է: Ցավալի իրողություն է, որ, Ալիևի կանխամտածված և ռազմավարական ծրագրին համապատասխան, անմեղ խաղաղ բնակչությունը տառապում է թերսնուցումից և բախվում սովի անմիջական վտանգի հետ: Հենց այս պահին, Ադրբեջանի արգելափակման արդյունքում, խոչընդոտվում է 400 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան մուտքը Արցախ: Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և 2020 թվականի Եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։ ՄԱԿ-ի փորձագետների օգոստոսի 7-ի հայտարարությունը կոչ էր անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները, հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը», և ես միանում եմ նրանց կոչին:

Չնայած ԱՄՆ կառավարությունը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են արգելափակումը և կոչ են արել բացել միջանցքը կանոնավոր երթևեկության համար, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները: ԱՄՆ պետքարտուղարությունը և USAID-ն փորձել են դիվանագիտորեն լուծում տալ Ալիևի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցին, բայց հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Միացյալ Նահանգները պետք է հստակ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքակազմ, որպեսզի ստիպի Ադրբեջանին գործել միջազգային իրավունքին և կարգին համապատասխան:

Ուստի, ես կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.

Օգտվելով Միացյալ Նահանգների նախագահության փաստից՝ Արցախի ճգնաժամի հարցով հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ: Այս իրավիճակը համահունչ է մեր երկրի մտադրությանը՝ այս նստաշրջանում ուշադրությունը կենտրոնացնել պարենային անապահովության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության վրա, այն նաև հրատապ հարց է, որը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը օգոստոսի 2-ի հայտարարության մեջ խորին մտահոգություն է հայտնել շարունակվող արգելափակման և վատթարացող իրավիճակի վերաբերյալ և ՄԱԿ հատուկ զեկուցողների հետ հանդես եկել հստակ գործողություններ ձեռնարկելու համատեղ կոչով: Ժամանակն է, որ ՄԱԿ ԱԽ-ն ներգրավվի գործընթացի մեջ: Ես համամիտ եմ Հայաստանի կառավարության օգոստոսի 12-ի դիմումի մեջ հնչած հայտարարության հետ, որտեղ նշվում է, որ «ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու գլխավոր մարմին», պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրի նիստ այս ճգնաժամի վերաբերյալ:

Հանձնարարել ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ գլխավորել ՄԱԿ-ի ԱԽ բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ կատարել Միջազգային դատարանի վճիռները, որով նախատեսվում է Արցախ ուղարկել ՄԱԿ-ի փորձագետների խումբ՝ մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և անկախ զեկույց պատրաստելու նպատակով, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կոպիտ խախտումների համար։

Հանձնարարեք USAID-ին և պաշտպանության նախարարությանը գնահատել Միացյալ Նահանգների կողմից ցամաքային կամ օդային փոխադրամիջոցներով Արցախ օգնություն հասցնելու հարցում աջակցության տրամադրման տարբերակները՝ կանխելու սովի իրական վտանգը և խուսափելու անմեղ քաղաքացիական անձանց կանխարգելելի մահերից:

Անձամբ զանգահարել Ալիևին և հորդորել նրան վերացնել արգելափակումը։  Զգուշացնել նրան, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը: Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ամերիկյան օգնությունից։

Ես պատրաստ եմ ցուցաբերել ցանկացած աջակցություն Ձեր վարչակազմի ջանքերին՝ ուղղված այս ճգնաժամի հանգուցալուծմանը, այդ թվում ՝ աջակցել ձեր վարչակազմի և ազգային հայ համայնքի շահագրգիռ կողմերի հանդիպմանը, որոնք կարող են առաջին ձեռքից տեղեկություններ հաղորդել Արցախի աղետալի իրավիճակի մասին:

Ժողովրդին ոչնչացնելու այս անմարդկային և չարամիտ արշավը շատ ծանոթ է հայերին, որոնց նախնիները 108 տարի առաջ կրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Օգոստոսի 7-ին հրապարակված փորձագիտական եզրակացության մեջ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ և միջազգային իրավական փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն նշում է, որ «կա ողջամիտ հիմք ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»: «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»: Չկան դիակիզարաններ և մաչետե հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»:

Մենք խոստացել ենք՝ «այլևս երբեք», պարոն նախագահ, բայց այսօր Արցախի ժողովուրդը, ավտոկրատ ադրբեջանական ռեժիմի ձեռքերում, կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական վտանգի առջև։ 2023 թվականի ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը, դուք հայտարարեցիք. «այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով լի է հանդիպել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցել են իրենց համայնքները, դաստիարակել են իրենց ընտանիքներն ու պահպանել իրենց մշակույթը: Նրանք հզորացրել են մեր ազգը։ Նրանք նաև պատմել են իրենց և իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն և երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք վերահաստատենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք խոսել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Պարոն նախագահ, դուք եղել եք պատմության ճիշտ կողմում, ճշմարտությունն եք ասել իշխանությանը, և այժմ ժամանակն է տեր կանգնելու այս խոստմանը և կանգնելու Արցախի ժողովրդի կողքին ու կասեցնելու մեկ այլ Հայոց ցեղասպանություն:

Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Ես պատրաստ եմ աշխատել ձեր վարչակազմի հետ՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի»:

 

Աշխարհում ԱՄՆ Արցախ Լաչինի շրջափակում Ադամ Շիֆ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին