Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից ևս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնել է Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Երևան տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասել է, որ նրա առողջական վիճակը կայունացել է: Նա «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման բաժանմունքի մուտքն այժմ հսկում են ոստիկանները: