Չինաստանն ու Թաիլանդը համատեղ հակաահաբեկչական վարժանքներ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։
Նրա խոսքով՝ համատեղ վարժանքները կամրապնդեն հակաահաբեկչական համագործակցությունը եւ կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, գրում է «Xinhua»-ն։