f

Անկախ

«Ագրոտեխնոլոգիա». մասնագիտական կողմնորոշման նոր դասընթաց՝ ավագ դպրոցի աշակերտների համար


Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում  փորձարկվելու է  ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար:

«Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում ձևավորել համապարփակ և ընդհանրական գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտի և արտադրության կազմակերպման վերաբերյալ, ինչը նրանց հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում: 

Դասընթացում ներառված են գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի՝ բուսաբուծության և անասնաբուծության վարման, գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակման, նորագույն տեխնոլոգիաների գործարկման, կառավարման ու պահպանմանը վերաբերող թեմաներ:

««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրն առաջարկվում է  իրականացնել  30-38 ժամաքանակով:
Մասնագիտական դասընթացի ավարտին աշակերտները գիտելիքներ կունենան դաշտային և բանջարային մշակաբույսերի, բազմամյա պտղահատապտղային բույսերի ու խաղողի վազի տեսակային կազմի, շրջանացված սորտերի, դրանց խմբավորման, մշակման տեխնոլոգիաների, ցանքատարածքների ու այգետարածքների տեղաբաշխման մասին:

 Աշակերտները գիտելիքներ ձեռք կբերեն նաև տարբեր կենդանիների բուծման ու պահվածքի կազմակերպման, շրջակա միջավայրի բնական բաղադրիչների՝ էկո համակարգերի ու բնական ռեսուրսների, արդյունավետ օգտագործման և այլնի վերաբերյալ:


ՀՀ ԿԳՄՍ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարություն

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին