f

Անկախ

Ստեփան Դանիելյանի հաշվարկներով, հայտնի տվյալների հիման վրա, փաստորեն մեր անվտագությունն ապահովող սպաները մեր բնակչության խոցելի խմբում են


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իմ տեղեկություններով երիտասարդ սպան ստանում է մոտ 260 000 դրամ:

Դրան գումարած 39000 դրամ բնակարանի վարձակալության համար հումանիտար օգնություն: Կացարան ՊՆ-ի հաշվին սպան չի ստանում:

Բնականաբար, 39 000 դրամը չի բավականացնի գնակարանի վարձակալության համար, կախված տեղից, պետք է առնվազն իր աշխատավարձից ավելացնել, լավագույն դեպքում, ևս 100 000 դրամ, վատագույն դեպքերը չենք քննարկում:

Այսպիսով, 260 000-ից մնաց 160 000 դրամ: Զորամասի ճաշարանից սպան չի օգտվում, մնացած 160 000 դրամը պետք է ծախսի սննդի ու իր այլ կենցաղային կարիքների համար:

Եթե ավելի լավ հաշվարկ անենք, ապա պետք է ծնողներից հումանիտար օգնություն ակնկալի: Իսկ եթե երիտասարդ սպան կազմում է երիտասարդ ընտանիք, ապա պետք է պատկերացնել այդ սպայի հոգեբանական վիճակը, որի պայմաններում պետք է իր ծառայությունն անցկացնի: Պարզ է, որ ընտանիքում հարաբերությունները կարող են ուղղակի դժոխքի վերածվել՝ սոցիալական խնդիրների պատճառով:

Արդյունքում, սպան դառնում է սոցիալապես խոցելի խմբի անդամ, համապատասխան հոգեվիճակով պետք է իր ծառայությունն անցկացնի, ամբողջ օրը վատնի զինվորների միջև ծագած ծանր հոգեբանական խնդիրներ լուծելու, էլ չասած մարտական պատրաստություն անցկացնելու համար:

Իսկ իր կրթական ու մարդկային զարգացման վրա աշխատանքի մասին էլ չենք խոսում: Բանական մարդն իր ազատ, իսկ գուցե ոչ ազատ ժամանակը պետք է անցացնի կողմնակի եկամուտ ստանալու համար, ինչը բնական է:

ՊՆ նախարարի ու մյուսների«նվերների» հարցը, որոնք երիտասարդ սպաները չեն ստանում, նաև Սնութ Դոգի ու մյուսների համերգները կազմակերպելու հրատապ հարցերի քննարկումը թողնում եմ ձեզ:

Հ.Գ. Սա իմ տվյալներն են, եթե լինեն ճշտումներ, ուրախ կլինեմ»:

 

Հայաստան Զինված ուժեր սպաների աշխատավարձը

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին