Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) առողջապահության նախարարները կհավաքվեն Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի քաղաքում։ Այս մասին վկայում է Սամարկանդում կազմակերպության անդամ պետությունների ընդունած Համատեղ հռչակագիրը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԹՊԿ գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը նշել է, որ Շուշի քաղաքը հայտարարվել է 2023 թ. թյուրքական աշխարհի Մշակութային մայրաքաղաք։