Քաղաքական կուսակցությունների գործունեությունը հակասում է շարիաթի օրենքներին և արգելված է Աֆղանստանում։
Հայտարարարել է Թալիբան շարժման ձևավորած կառավարության արդարադատության նախարար Աբդուլ Հաքիմ Իսխակզայը, որը հայտնի է նաև որպես Աբդուլ Հակիմ Շարի։
«Քաղաքական կուսակցությունների գործունեությունն Աֆղանստանում կտրականապես արգելված է, քանի որ դրանք հակասում են շարիաթի նորմերին և չեն պաշտպանում ժողովրդի շահերը», -ասել է նա։