Ավելի քան 60 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմալայան Հիմաչալ Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների պատճառով, որոնք շարունակում են սողանքներ և ջրհեղեղներ առաջացնել: Գրել է Independent-ը։
Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Շիմլա քաղաքում, որը նախորդ շաբաթվանից տուժել է հորդառատ անձրևից: Նահանգը հայտնի է նաև Հինդու նվիրյալների շրջանում բազմաթիվ կրոնական սրբավայրերի առկայության պատճառով:
Առնվազն 12 մարդ է զոհվել նահանգի մայրաքաղաքում հինդուական տաճարի փլուզման հետևանքով։ Մտավախություն կա, որ շատ ուրիշներ դեռ մնացել են փլատակների տակ: Այս շաբաթվա սկզբին Սոլան թաղամասում 7 մարդ է զոհվել:
Նահանգի գլխավոր նախարար Սուխվինդեր Սինգհ Սուխուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի քան 800 մարդ տարհանվել է Բեաս գետին մերձակա ցածրադիր շրջաններից։ Նա օդային հետազոտություն է անցկացրել Կանգրա շրջանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններում:
Ըստ նախարարի՝ անցած շաբաթվա ընթացքում անձրևների 157 տոկոս աճ է գրանցվել, ինչը հանգեցրել է մեծ վնասների ամբողջ նահանգում: