Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է. «Հայաստանի կառավարությումը պատրաստվում է խորհրդարանում քննարկման դնել «բոլոր դեպքերում» մահապատիժը արգելելու արձանագրությունը։
Չնայած Հայաստանը Սահմանադրությամբ արգելում է մահապատիժը, բայց Կոնվենցիային կից արձանագրության 15-րդ կետը որոշ հնարավորություններ է տալիս արտակարգ դրությունների ժամանակ կիրառել մահապատիժ։
Հիմա շտապ կերպով փորձելով օրենքով վերացնել այդ հնարավորությունը' Հայաստանի իշխանությունները մեր երկրին զրկում են հետագայում հատուկ դեպքերում, ասենք, պետական դավաճանության կամ ռազմական հանցագործության դեպքում կիրառել մահապատիժ։
Տեսնես ինչո՞ւ»։