f

Անկախ

Ամենօրյա ստուգայցեր՝ ավտոկայանատեղիներում. ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում


Ավտոկայանատեղիի  համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ,  ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց  ստանալով որոշակի գումար: Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը:
««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված է տուգանք՝ 70-100 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 200 հազար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
100-200 դրամից մինչև մի քանի հազար դրամ. վարորդի առատաձեռնությունից է կախված օրվա եկամուտը: Անօրինական գործունեությամբ զբաղվելու համար իրավախախտները տեղում նույնականացվում են և տուգանվում: Քաղաքապետարանի նպատակը, սակայն, ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրենքի համաձայն հասարակական կարգի պահպանումը: Համայնքը պատրաստ է անգամ աջակցել համայնքային հիմնարկներում աշխատանքի տեղավորման գործում: 
Կայանատեղիների ու ճանապարհային անվտանգության մյուս խնդիրը կանգնակներն են:  Օրվա ընթացքում նույն հասցեում շրջիկ խմբերը լինում են մի քանի անգամ: Աբովյան-Սայաթ Նովա  փողոցների միջբակային տարածքում կանգնակներն արդեն 3-րդ անգամ են դուրս բերվում: 
Երևանի քաղաքապետարանն ամեն օր շարունակելու է հսկողությունը՝ մինչև խնդրի լուծումը: 
 

Երևանի քաղաքապետարան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին