f

Անկախ

ՄԱԿ-ում հայտնել են Աֆղանստանի վեց նահանգներում թալիբների կողմից լրագրողների ձերբակալության մասին


Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (ԱՄԱԿԱԱ) հայտարարել է, որ երկիրը վերահսկող «Թալիբան» շարժումը վերջին 10 օրվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողների է ձերբակալել Աֆղանստանի վեց նահանգներում: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունը:

«Լրագրողուհի Մորթազա Բեհբուդին և հանուն աղջիկների կրթության շարժման ակտիվիստ Մատիուլլա Վեսան, որոնք ձերբակալվել էին այս տարվա սկզբին, շարունակում են մնալ դե ֆակտո իշխանությունների կալանքի տակ», - ասվում է ՄԱԿ-ի առաքելության սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ:

ԱՄԱԿԱԱ-ն թալիբներին հիշեցրել է միջազգային իրավունքով իրենց պարտավորությունների մասին՝ հարգել, պաշտպանել կարծիքների ազատության իրավունքը և դրանց ազատ արտահայտումը, ինչպես նաև բոլոր կալանավորների՝ ընտանիքների հետ տեսակցելու, փաստաբանի հետ հանդիպելու և իրենց դեմ ներկայացված մեղադրանքներին ծանոթանալու իրավունքի մասին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի անկախ փորձագետները հայտարարել էին, որ Աֆղանստանում իշխանությունը զավթելուց երկու տարի անց «Թալիբան» շարժումը շարունակում է ոտնահարել մարդու բազմաթիվ իրավունքներ, այդ թվում՝ կիրառելով կանանց ու աղջիկների «լիակատար խտրականության և ստրկացման համակարգը»: ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ դե ֆակտո աֆղանական իշխանությունների խոստումների և գործելակերպի միջև անջրպետը մեծացել է, և այն հույսերը, թե «Թալիբան»-ը կփոխի իր քաղաքականությունը, չեն արդարացել։

Փորձագետների գնահատմամբ՝ Աֆղանստանում 16 միլիոն երեխա չի ստանում այն ​​հիմնական սնունդն ու բուժօգնությունը, որն անհրաժեշտ է նրանց բարեկեցության և զարգացման համար: Տնտեսական անկումն ստեղծում է այնպիսի գործելակերպեր, ինչպիսիք են հարկադիր և մանկահասակ տարիքում ամուսնությունները, կոպիտ վերաբերմունքը, տնտեսական և սեռական շահագործումը, երեխաների և օրգանների վաճառքը, և մանկահասակ երեխաների հարկադիր աշխատանքը, մարդկանց առևտուրը և ոչ անվտանգ միգրացիան:

Աշխարհում Աֆղանստան թալիբներ լրագրողների ձերբակալում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին