Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակներում հաշվի է առած արաբկիրցիների կարծիքը:
Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը և լուսանկարներ հրապարակել․
«Այգու վերակառուցման սկզբնապես ներկայացված նախագծերը հավանության չարժանացան բնակիչների կողմից, ինչից հետո ստացած բազմաթիվ մեկնաբանությունները համադրեցինք մեր ունեցած տեսլականի հետ։
Արդյունքում ստացանք կանաչապատ և առանց կրպակների այս տարբերակը»։