f

Անկախ

«Հրապարակ». Փաշինյանը կմասնակցի՞ Սյունիքի տոնական միջոցառումներին


Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը եւ մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։ Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ, ըստ լուրերի, իմանալով այցի մասին, ընդհատել է երեւանյան գործերը, վերադարձել Քաջարան։ Բայց այցի գրաֆիկը խիստ գաղտնի էր պահվում, որ ոչ ոք չիմանա երթուղին։ Մարզպետարանից հետո Փաշինյանը դուրս է եկել Կապանի փողոցներ՝ զբոսանքի, մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բացի այդ՝ շենքերի բակերում, մուտքերի մոտ ամենուր ոստիկաններ են կանգնեցրել։ Շրջել է Կապանի Շահումյան փողոցով, մտել է շենքերի մուտքերը, ըստ բնակիչների՝ նկուղներն է ստուգել, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ, որպես կանոն, ապաստարան են ծառայում։ Ուղեկցել են Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ 19-ին, Կապանի օրն է, 21-ին՝ Քաջարանի։ Փաշինյանը 2 օր շուտ է այցելել, բայց Սյունիքում հույս ունեն, որ կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին։

 

Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին