f

Անկախ

ՔՊ -ն ու նրա անգլիական տերերը ձեռքի տակ ունեն մեծ քանակության սենսացիոն վիդեոներ ու նկարներ, որոնք հրապարակում են ըստ անհրաժեշտության. Նաիրի Հոխիկյան


Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է. «ՔՊ -ն ու նրա անգլիական տերերը ձեռքի տակ ունեն մեծ քանակության սենսացիոն վիդեոներ ու նկարներ, որոնք հրապարակում են ըստ անհրաժեշտության։ Դրանք լավ միջոց են հանրության ուշադրությունը շեղելու և ուզածն անելու համար։
Հիմա հրապարակված ծեծի տեսանյութը շեղելու է այլ իրողության մասին մարդկանց ուշադրությունը։ Հետո, իհարկե, սրա հիման վրա կփորձեն նաև իրենց այլասերման կոնվենցիաները վավերացնել, բայց այս պահին, կրկնում եմ, այլ բանի համար շեղում են մարդկանց։
Օրինակ, ո՞վ ուշադրություն դարձրեց, որ Ադրբեջանը հիմա էլ թույլ չի տալիս Կապանի օդանավակայանի աշխատանքը։ Գիշերը մեքենայով մոտեցել ու կրակել են, դա արել են ադրբեջանցիները, նույնիսկ Հայաստանի ԱԱԾ -ն հաստատեց։ 
Ո՞վ ուշադրություն դարձրեց, որ թշնամին կտրել է Արցախի ինտերնետ մալուխը և փորձում է նաև առանց կապի թողնել մեր 120.000 հայրենակիցներին։
Ո՞ւմ է հետաքրքիր, որ Արցախում 30.000 երեխա սոված է, որ չենք կարողանում ամենահասարակ կաթ հասցնել այնտեղ։
Ո՞վ է ուշադրություն դարձնում, որ Ադրբեջանը արագ տեմպերով ու անթաքույց պատրաստվում է լայնածավալ հարձակման, զորքեր է կուտակում Տավուշից մինչև Վարդենիս, Ջերմուկից մինչև Կապան ու Մեղրի  ամբողջ առանջնագծի մոտ, աթս-ներ և ուղղաթիռներ է օդ բարձրացնում, նույնիսկ դեսանտային զորքերի վարժանք անում մեր դիրքերից քիչ հեռու, որ հարձակման ժամանակ ավելի հստակ իմանան իրենց անելիքը։  
Իսկ դուք նստած նայում եք, թե ինչպես է մի սրիկա կին ծեծում ու ստորացնում իր երեխային։ Իհարկե, մերժելի երևունթ է և պետք է խստորեն պատժվի, բայց անկեղծ ասե՞մ, շատերը դրանից ավելի վատ են վարվում իրենց երեխաների հետ, ուղղակի դա չի նկարահանվում ու ցուցադրվում։ 
Փողոցում նայեք ձեր շուրջը, տեսեք, թե քանի՞ ծնող է ամենավերջին բառերով հայհոյում ու ծեծում սեփական զավակներին։ Վանաձորում մի անգամ նկատեցի, ինչպես է  իր աղջիկ երեխային ամենավերջին սեռական հայհոյանքով դիմում սեփական հայրը, թևից քաշելով ամոթանք տվեցի, կողքից մարդիկ ինձ մեղադրեցին, թե ինչ գործ ունեմ ուրիշի ընտանիքի հետ։ 
Անտարբեր եք, չէ՞: Իհարկե, անտարբեր եք, քանի որ դա ձեզ հետաքրքիր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի դրվել Ֆեյսբուքում ու լայքելու հնարավորություն չի եղել։ Այդ ժամանակ էկրանների մոտ դուք դառնում եք մարդասեր ու մտահոգ, իսկ հայրենիքի սահմանների, դիրքեր պահող ու ամեն օր հարձակման ենթարկվող մեր զինվորի անվտանգության վրա դուք թքած ունեք։ Երբ խնդրում եմ օգնել քողարկիչներով կահավորել դիրքերը, ասում եք' արձակուրդ է, հանգստանում ենք, իսկ ուրիշ մեկի այլասերման մասին կուրծք ծեծելիս արձակուրդում չեք։
Նայեք ինքներդ ձեզ,  նայեք հայելու մեջ ու քիչ կերեք ՔՊ -ի տված կտերը։ Մարդիկ գումարի դիմաց ամեն ինչ կանեն»։

 

Նաիրի Հոխիկյան Տեսանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին