Մելինե Առաքելյանը դարձել է Վրաստանում Նիդեռլանդների նոր դեսպանը, հայտնում է Грузия Online-ը։
Նոր դեսպանն արդեն սկսել է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։ Ավելի վաղ նա իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին եւ արտաքին գործերի փոխնախարարին։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի եւ Նիդեռլանդների միջեւ արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան, եւ մենք միասին կանենք շատ կարեւոր բաներ»,- ասված է Նիդերլանդների դեսպանատան հաղորդագրության մեջ։