f

Անկախ

ArtsakhX հավելվածը լիովին արդարացրեց սպասելիքները․ ամբողջ ֆունցիոնալությամբ դեռ չի աշխատում, բայց ինտերնետի լիակատար բացակայության դեպքում ևս կապ ապահովվում է․ Վահրամ Մարտիրոսյան


Չբավարարվելով Արցախի՝ արդեն 9-րդ ամիսը շարունակվող պաշարումով, Ադրբեջանի իշխանությունները երեկվանից նաև տեղեկատվական բլոկադայի մեջ են վերցրել Արցախը՝ Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետի հատվածում կտրելով համացանցի օպտիկամանրաթելային մալուխը։ Ադրբեջանի այս քայլը կանխատեսելով՝ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, «Զանգի» հայկական ընկերությունն Արցախի կառավարության հետ ստորագրել է հուշագիր՝ ArtsakhX հավելված ստեղծելու մասին։

«Հավելվածի գործարկումից հետո սա առաջին լուրջ թեստն էր և, բարեբախտաբար, այն արդարացրել է սպասելիքները։ Արցախից հավաստիացրել են, որ կապը սպասվածից ավելի լավ է աշխատում։ Որոշ սահմանափակումներ կան դեռ, այսինքն՝ ամբողջ ֆունկցիոնալությամբ գործարկելու համար դեռ անելիքներ կան, բայց մասնագետներն աշխատում են խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Կարևոր է այն, որ ArtsakhX-ը կապ է ապահովում և՛ շատ թույլ ինտերնետ կապի դեպքում, և՛ այն դեպքում, երբ ինտերնետը լրիվ բացակայում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Զանգի» ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

Բացի այն, որ համացանցային կապի բացակայության պարագայում ArtsakhX հավելվածի օգնությամբ Արցախի տարածքում գտնվող օգտատերերը միմյանց հետ կարող են պահել կապը, նաև Արցախից դուրս գտնվող, բայց 097 կոդով միացած բաժանորդների հետ է հնարավոր կապվել։

«Ինչպես մյուս մեսենջերների դեպքում, այնպես էլ ArtsakhX-ով հնարավոր է ստեղծել խմբեր, անել խմբակային զանգեր՝ մինչև 1000 հոգու մասնակցությամբ, բայց դեռևս միայն աուդիոզանգով»,-նշեց Մարտիրոսյանը։

Սերվերները գտնվում են Արցախում։ Մարտիրոսյանի խոսքով՝ հնարավոր ռիսկերը՝ այդ թվում տվյալների պաշտպանությանը սպառնացող, հասցված են նվազագույնի։

«Հավելվածի մշակումն արվել է «Զանգի»-ում, սպասարկումը ևս մենք ենք իրականացում։ Այդ ամենով զբաղվում է անմիջապես Ընկերության տեխնիկական տնօրենը, բայց ArtsakhX-ը պատկանում է Արցախի կառավարությանը։ Գիտակցելով կայուն ու պաշտպանված կապ ունենալու կարևորությունն Արցախի համար՝ անհատույց մշակվել ու գործարկվել է այն»,-ասաց «Զանգի»-ի հիմնադիրն ու հավաստիացրեց, որ գոյություն ունեցող կապի միջոցներից պաշտպանվածության ամենաբարձր մակարդակն ունի ArtsakhX-ը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ:

Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել:

ArtsakhX հավելված Համացանց Արցախի շրջափակում Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին