f

Անկախ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին


ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին։

Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep էռուպտիվ աստղի արտահոսքում հայտնաբերված նոր խտացումը, որի կինեմատիկ տարիքը համընկնում է այդ աստղի մոտ դիտված պայծառության շեշտակի աճի ժամանակահատվածի հետ:

Ինչպես նշեց Բյուրականի աստղադիտարանի Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, աստղերի զարգացման վաղ փուլերում դիտվող անկայուն երևույթների հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պայծառության ժայթքումային փոփոխություններով, այլև այնպիսի զարմանահրաշ արտահայտություններով, ինչպիսիք են աստղային շիթերը։

«Մեր աշխատանքներն ընդգրկում են հետազոտություններ էլեկտրամագնիսական  ալիքների լայն սանդղակում և իրականացվել են աշխարհի խոշորագույն դիտակներով, օգտագործվել են առկա բոլոր աստղագիտական շտեմարանները։ Ամենաարժեքավորն այն է, որ խոշորագույն դիտակներով ուսումնասիրվել են օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի դասի դիտակով։ Այդ դիտակով հայտնաբերվել են ոչ միայն գերձայնային արտահոսքեր երիտասարդ աստղերից, այլ նաև աստղառաջացման նոր տիրույթներ, ինչպիսին են Mon R1 և Mon R2 աստղասփյուռները, որտեղ աստղառաջացումը շարունակվում է մինչ այժմ։ Հայտնաբերված աստղային շիթերի մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանցում դիտվող խտացումներն առաջանում են էպիզոդիկ արտանետումների հետևանքով, ոչ թե հետևանք են նրանցում ընթացող անկյունությունների»,- ասաց Տիգրան Մաղաքյանը։ Ըստ նրա՝ աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթները բնական լաբորատորիաներ են էլեկտրամագնիսական, հիդրոդինամիկական ուսումնասիրությունների համար։

Հետազոտություններն իրականացվել են «Էքստրեմալ բռնկումային ակտիվությամբ երիտասարդ օբյեկտներ» 21T-1C031 թեմատիկ ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթների ֆիզիկական բնույթի բացահայտումը։ Ծրագրի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտական խումբը համագործակցել է Ռուսաստանի Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Հավայան կղզիների համալսարանների և այլ գիտական հաստատությունների հետ։

Հետազոտությունների արդյունքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» և «Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS)» ամսագրերում, պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտաժողովներում և արժանացել բարձր գնահատականների։


18․082023թ․

աստղերի ժայթքումներ Բյուրականի աստղադիտարան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին