f

Անկախ

2023 թվականին ՀՀ բոլոր Հանրակրթական ուսումնական հաստատություններում փուլային եղանակով ներդրվելու է նոր հանրակրթական պետական չափորոշիչը


2023 թվականին ՀՀ բոլոր Հանրակրթական ուսումնական հաստատություններում փուլային եղանակով ներդրվելու է նոր հանրակրթական պետական չափորոշիչը (ՀՊՉ)։ 

Օրինակ` 2023-2024 ուսումնական տարում նոր ՀՊՉ-ն ներդրվում է հանրակրթական դպրոցի միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Նոր ՀՊՉ-ն ենթադրում է նաև դասագրքերի փոփոխություն: Ըստ այդմ էլ օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ամփոփեց հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի մրցույթները։ Հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին ներկայացրեց նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերը և ուսումնամեթոդական ուղեցույցները` նախատեսված հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ Այս պահի դրությամբ այդ դասագրքերը դեռևս հրատարակված չեն տրամաբանական հարց է առաջանում արդյո՞ք նախարարությունը կհասցնի 14 օրացույցային օրվա ընթացքում դասագրքերը հասցնել հիմնական շահառուներին։

Հիշեցնեմ նաև, որ նոր ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլից հետո «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ոչ թե 6-րդ դասարանից այլ 7-րդ դասարանից։ Ինչի արդյունքում այն ծրագրային նյութը, որը երեխան նախկինում անցնում էր հիմնական դպրոցի կրթական ծրագրի 6-րդ և 7-րդ դասարանի 1-ին կիսամյակում այսուհետ պիտի խտացված` «կիսատ-պռատ» անցնի 7-րդ դասարանի կրթական ծրագրով և այդպես մինչև 9-րդ դասարանը։

Իսկ ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլում հանրակրթական դպրոցի առայկայացանկից վերջնականապես դուրս կգա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

Նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերից հետաքրքրական է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։

 

Նոր դասագրքի (https://rb.gy/m42za) հեղինակը՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյանն է։ 

 

Նոր դասագիրքը ունի լրջագույն բովանդակային բացթողումներ.

 

● Դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող խոշոր գետերի աշխարհագրությունը հստակ չի ներկայացնում` բավարարվում է միայն գետերի անունները թվելով։

 

● Դասագրքում որևէ հիշատակություն չկա Վանա լճի 4 նշանավոր կղզիների վերաբերյալ։

 

● Հեղինակը` Անանիա Շիրակացու «Աշխաերհացույց» աշխատությունը որպես սկզբնաղբյուր չի հիշատակում, երբ թվարկում է Մեծ Հայքի 15 նահանգները կամ գավառները։ Ավելին, գրքում զետեղված չէ Մեծ Հայքը կամ Հայաստանը ըստ «Աշխաերհացույց»-ի քարտեզը։

 

● Հեղինակը հայ ժողովրդի ծագումնաբանության հարցին անդրադարձ է կատարել ընդամենը մի քանի տողով` չգիտես ինչո՞ւ կարևորելով հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առկա տեսություններից Բալկանյանը  և որոշակի լղոզված պատկերացում է տալիս բուն հայկական տեսության վերաբերյալ, որը հեղինակը անվանում է «տեղական» և նույնիսկ չի նշում, որ խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ մնացած բոլոր վարկածները (արաբական, վրացական, հին եբրայական և հունական) հեղինակը չի նկարագրում։

 

Բանն այն է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ Բալկանյան տեսաությունը կամ վարկածը ընդհանրապես չի ընդունվում հայագիտության տեսակետից, ավելին այս թեզը պաշտպանում են թուրք պատմաբանները քանի-որ այդ տեսությունը «հիմնավորում» է հայ ժողովրդի եկվոր ոչ բնիկ ժողովուրդ լինելը իր հայրենիքում։ Ցավոք սրտի այսօր աշխարհում հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առավել հայտնի վարկածը դա Բալկանյան տեսությունն է։

 

● Ուրարտական պետության ամենահզոր գահակալներից երկուսի Մենուայի և Արգիշտի 1-ի քաղաքական, ռազմական և տնտեսական գործունեությանը հեղինակը անդրադառնում է շատ հակիրճ ու ոչ առարկայական։

 

Օրինակ` հստակ չի նշվում Մենուային և  Արգիշտի 1-ի արշավանքների ուղղությունները գրաված տարածքները,  հեղինակը չի նշում անգամ 72 կմ երկարություն ունեցող Մենուայի ջրանցքի երկարությունը ինչպես նաև Մենուախինիլի քաղաքի կառուցումը։ Որևէ խոսքը չկա Արգիշտի 1-ի կողմից Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքի կառուցման մասին։

 

Գրքում նշված չէ նաև Ռուսա 1-ի կողմից Թեյշեբաինի (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում) քաղաքի հիմնադրման և վերջինիս  ջրանցքաշինությամբ զբաղվելու փաստերը։

 

Ուրարտական պետության սահմանների վերաբերյալ դասագրքի քարտեզը հստակ պատկերացում չի տալիս, անգամ քարտեզի վրա նշված չեն երկրի խոշորագույն քաղաքները և բերդերը։

 

● Տիգրան 2-ի և Արտավազդ 2-ի  կառավարման շրջանը ևս չի փայլում մանրամասն նկարագրով։

 

● Իսկ Արտաշես 2-րդից հետո մյուս արքաների գործունեության վերաբերյալ գրեթե որևէ լուրջ պատերացում չի տալիս դասագիրքը։

 

● Ծոփքի և Կոմմագենեի ինչպես նաև Փոքր Հայքի  թագավորությունների վերաբերյալ դասագրքում առկա նյութերը անչափ աղքատիկ են։

 

● Հայկական դրամագիտության պատմություն վերաբերյալ դասագիրքը որևէ լուրջ գիտելիք և պատկերացում չի տալիս։

 

● 1-66 թվականները ընդգրկող ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները հեղինակի կողմից խորքային փաստագրական նկարագրի չեն արժանացել։

 

● Հայաստանում Քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերյալ դասագրքում առկա նյութերը աղքատիկ են։

 

● Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ դասագիրքը խորքային պատկերացում չի տալիս։

 

● Պապ թագավորից հետո մյուս գահակալների գործողություն վերաբերյալ դասագիրքը որևէ էական տեղեկություն չի հաղորդում։

 

● Արշակունյաց թագավորության վերացման բուն պատճառները խորքային շարադրանքի չեն արժանացել հեղինակի կողմից։

 

● 450-451 թթ., 481-484 թթ., և 571-572 թթ. հակապարսկական ապստամբությունների համակողմանի ներկայացումը` հեղինակի կողմից չի կարևորվել։

 

● 484 թվականի Նվարսակի հայ-պարսկական և  652 թվականի Դամասկոսի հայ-արաբական պայմանագրերի պատմական նշանակությունը այնքան էլ լավ ներկայացված չէ դասագրքում։

 

● Հեղինակը կարևոր չի համարել նկարագրել Թեոդորոս Ռշտունու ռազմական և դիվանագիտական գործունեությունը, վերջինիս ջանքերը Մեծ Հայքի վերամիավորման համար։

 

● Հակաարաբական ապստամբությունները խորքային նկարագիր չեն ստացել դասագրքում։

 

● Հայաստանում ձևավորված արաբական ամիրայություններին կամ էմիրություններին հեղինակը գրեթե անդրադարձ չի կատարել։

 

● Ենթակա թագավորությունների ձևավորման պատճառահետևանքային կապերը գրեթե արտացոլված չեն դասագրքում։

 

● Այս դասագիրքը միջառարկայական կապ չի ստեղծում մյուս հումանիտար բլոկի առարկաների հետ` հատկապես գրականության, հասարակագիտության և համաշխարհային պաատմության հետ։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականին մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ

«Հայոց եկեղեցու պատմության» առարկան անպայման կինտեգրվի «Հայոց պատմության» առարկայի մեջ։ Բայց հստակ ուսումնասիրելով հիշյալ դասագիրքը կարող եմ ասել, որ այդ «ինտեգրված» բաղադրիչը չկա կամ հստակ չի երևում։

 

Ընդհանրապես Հայաստանում դպրոցական դասագիրք գրելու մշակույթ չկա ձևավորված։

 

Դասագիրքը ավելի հաջողված կլիներ եթե այն գրվեր ոչ թե մեկ հեղինակի այլ մի քանի հեղինակի կողմից։

 

Դասագիրքը իմ մոտ անցած դարի 70-ականներին գրված «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասագրքի տպավորություն է թողնում,  եթե օրինակ` 70-ականներին գրված դասագիրքը հարմարեցվում էր ԽՍՀՄ-ի գաղափարախոսական արժեհամակարգին ապա այս դասագիրքը վստահաբար կարող եմ ասել հարմարեցվել է ներկա իշխանությունների վարած կրթության քաղաքականությանը։

 

Ճիշտ է որոշակի ասպեկտներով եթե նայենք կտեսնենք, որ դասագիրք գրողն չի թերացել այլ դասագրքի հեղինակը փորձել է բովանդակային շարադրանքը հարմարեցնել նոր ՀՊՉ-ին։ Այսինքն այստեղ ոչ թե դասագրքի հեղինակի անձի խնդիրն է այլ ՀՊՉ-ն գրողի։

 

Այո՛ մեթոդական առումով դասագիրքը լրիվ համապատասխանում է նոր ՀՊՉ-ին։

 

Ես չեմ կարծում, որ այս դասագիրքը արտացոլում է այն ռազմավարական հիմնախնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև։

 

Ես շատ կուզենամ, որ ԿԳՄՍ նախարարությունը բացատրի մեզ բոլորիս թե ինչո՞ւ են պատմաբանները հրաժարվում դասագրքեր գրելուց։

 

Պատմաբան Վանո Կարապետյան

 

 

Վանո Կարապետյան դասագրքեր Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին