f

Անկախ

Փոխնախարարն ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Ռուբեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նշենք, որ Սարգսյանը չունի աշխատանքային լուրջ ձեռքբերումներ. հիմնականում աշխատել է որոշ հասարակական կազմակերպություններում։ Մինչ նախարարի տեղակալ դառնալը՝ 2020 թվականին, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ում՝  որպես հետազոտող, խորհրդատու, սոցիոլոգ, վիճակագիր։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 100 եվրո, 5 հազար դոլար, 2 մլն 889 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար, 2 մլն 700 հազար դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն 547 հազար դրամ, որից 13 մլն 371 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունից, 28 հազար դրամը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից, 52 հազար դրամը՝ «ՖՐԻԴՐԻԽ-ԷԲԵՐՏ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։

Փոխնախարարի կինը՝ Լիանա Բալյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել 2017 թվականին Նոր Նորք վարչական շրջանում, սակայն ամուսինը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա 2020 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2011 թվականի արտադրության, Hyundai մակնիշի, սակայն ամուսինը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Բալյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է վարչապետի աշխատակազմում՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 262 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար 800 դոլար և 4 մլն դրամ։

Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 318 հազար դրամ, որից 5 մլն 476 հազարը՝ վարչապետի աշխատակազմից, 7 մլն 519 հազար դրամը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբից. երկու դեպքում էլ եկամտի տեսակը եղել է որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։

Իսկ աշխատանքի վարձատրություն նա ստացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից՝ 332 հազար դրամ։

Այսպիսով, հասարակական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19. 08․ 23 թ համարում

Ռուբեն Սարգսյան ունեցվածք Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին