f

Անկախ

Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը խախտում է ԱՄԴ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները․ Սոցիալիստական ինտերնացիոնալ


ՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Հայտարարությունն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․

«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի իրավիճակի։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը, 2023թ․ հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի խափանումը, 2023թ․ մարտի 21-ից գազի մատակարարումների խափանումը և ավելին՝ 2023թ․ հունիսի 15-ից ամբողջական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի կենսապայմանների վրա աղետալի ազդեցություն ունեն։

Մենք նկատի ենք առնում այն, որ 2023թ․ հունիսի 15-ից սննդի, դեղորայքի և այլ առաջնային ապրանքների մատակարարումը, ինչը նախկինում արվում էր ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ Այս շարունակական շրջափակումը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները։

Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգներից՝ բարձրացված հեղինակավոր մասնագետների և համապատասխան ինստիտուտների կողմից, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։

Մենք միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ հորդորելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Համերաշխությամբ՝ հանուն առաջընթացի»։

Սոցիալիստական Ինտերնացիոնալ լաչինի միջանցք հայտարարություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին