f

Անկախ

Քանի Հայաստանը  նման կրավորական վիճակում է, Արցախը մնալու է այս ողբերգական դրության մեջ, որովհետև մեզանից սպասում են դիրքորոշում, որից ելնելով, այս, կամ այն կողմը, դիմի հստակ քայլերի


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Կա հիմնավոր տեսակետ, որ Երկրորդ Աշխարհամարտն Առաջինի շարունակությունն էր: Առաջինը կիսատ էր մնացել, որովհետև Գերմանիան անվերապահ կապիտույյացիա չէր ենթարկվել, այլ պայմաններով էր հանձնվել, որովհետև բուն Գերմանայի տարածք օտար զինվոր ոտք չէր դրել: Երկրորդի ժամանակ Գերմանայի ու իր դաշնակիցների հարցն անվերապահ կերպով լուծվեց և մինչ հիմա, ըստ էության, նրանք պարտված երկրներ են համարվում:
Կա մեկ այլ հիմնավոր տեսակետ, որ իսկական առաջին աշխարհամարտը եղել է 1756-1763 թթ, դա Յոթնամյա պատերազն էր, կա նաև պնդում, որ հիմա նույնպես աշխարհամարտ է, կամ դրա նախերգանքը, թվով 3-րդը, կամ 4-րդը, նայած ոնց հաշվենք:
Եթե հիմա նույնպես աշխարհամարտ է, ըստ որոշ հեղինակավոր կարծիքների ԱՄՆ և Չինաստանի միջև, դեռևս պրոքսի՝ միջնորդավորված, ռուս-ուկրաինական պատերազմն տեսքով և, ըստ կանխատեսումների, 2025-ին, կամ 2028-ին այն կարող է վերածվել ուղղակի պատերազմի, առանց միջնորդների:
Ինչի համար եմ սա գրում: 
Ըստ վերը բերված տրամաբանության, Արցախի երկրորդ պատերազմն ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմներից մեկը պետք է դիտարկենք, դա պրոքսի պատերազմ է, որտեղ մեր դեմ, տարբեր կարգավիճակներում, պատերազմում էին Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, իսկ Ռուսաստանը միջնորդի դերակատարություն է ստանձնել: Ինչու, դա նույնպես պետք է շատ սառը կերպով դիտարկել, ելնելով այդ երկրի ընթացիկ ստրատեգիայից, նաեւ պետք է հասկանալ, թե որքանով է դա պայմանավորված եղել Հայաստանի նախկին եւ ներկա իշխանությունների պահվածքով։
Ֆիքսենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմը չի ավարտվել, այն մինչ հիմա ընթանում է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կնքվել հաշտության պայմանագիր ու չի էլ կնքվելու, որովհետեւ Ադրբեջանի ու իր դաշնակիցների համար պատերազմը կհամարի ավարտված, եթե գրավեն Սյունիքը: Սակայն չպետք է մոռանալ, որ սա աշխարհամարտի ընդամենը մեկ թատերաբեմն է և մեր շատ խնդիրները լուծվում են մյուս թատերաբեմների արդյունքներից ելնելով:
Տվյալ իրավիճակում Իրանն արդեն գծել է իր կարմիր գիծը՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, Ռուսաստանը նույնպես ձևակերպելէ իր ստրատեգիան՝ Սյունիքն ինքը պետք է վերահսկի, որովհետև Հայաստանն ինքնուրույն դա չի կարող անել, նաև դա կլինի լծակ իր ձեռքին Ադրբեջանով նախատեսվող Իրան-Ռուսաստան ցամաքային կապի վրա ազդեցություն ունենալու համար: Ավելի պարզ բացատրեմ, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Բոսֆոր-Դարդանել միջանցքին զուգահեռ Իրան-Ռուսաստան ճանապարհը ևս անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, դրա համար ինքը պետք է վերահսկի Սյունիքի ճանապարհը, որպես հակակշիռ Բոսֆորին ու Իրան-Ռուսաստան ճանապարհի ադրբեջանական հատվածի:
Վերադառնանք ընթացող աշխարհամարտին, որը բաղադրիչներից է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի համար մրցակցությունը, Մերձավոր Արևելքում ու Միջին Ասիայի ապագայում հնարավոր թեժ պայքարը: 
Այսպիսով, Ռուսաստան, Չինաստան, Իրան ապագա ՛՛Անտանտան՛՛ ուրվագծվում է, ուրվագծվում է նաև հակառակ ճամբարը և պատերազմն ուղղակի առճակատման դեռ չի հանգում զուտ միջուկային զենքի առկայության պատճառով, դեռ:
Թուրքիայի դիրքորոշումը հիմա հակասական է: Իրենք ունեն պատմական փորձ, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկվեցին կործանումից, զերծ մնալով պատերազմ մեջ մտնելու գայթակղությունից՝ պատերազմի ավարտին սիմվոլիկ պատերազմ հայտարարելով Գերմանիային: Հիմա այդ պատմական դասն է նրանց պահում կտրուկ քայլերից, սակայն Հարավային Կովկասում ավելի համարձակ են սկսել գործել:
Հիմա շարունակենք տրամաբանությունը: Այս աշխարհամարտը բաղկացած է հակամարտող կողմերից, հակամարտության ընթացքից կախված դրան ներգրավվելու պատրաստ երկրներից և չեզոքներից: Խնդիրն այն է, որ այդ խմբերից ոչ մեկի մեջ մենք չենք մտնում, այն էլ այն պարագայում, որ պատերազմը հենց մեր տարածքում է ընթանում: Դրա վառ ապացույցն էլ ՄԱԿ-ն Անվտանգության խորհրդում տեղի ունեցած գործ ու անիմաստ նիստը, որում ոչ միայն բանաձև, անգամ հայտարարություն չընդուվեց, որովհետև պարզ չէ, թե մենք որ կողմում ենք ու մեզ ինչպես վերաբերվեն: Բացի Ադրբեջանից ու Թուրքայի, մենք այնտեղ չունեինք ոչ բարեկամ, ոչ թշնամի՝ մենք ոչ մեկն ենք՝ գորշ խոռոչ:
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սեղնի շուրջ պոկեր են են խաղում: Խաղացողները կարող են պարտվել, կարող են հաղթել, որովհետև նրանք խաղի մեջ են: Իսկ նրանք, ովքեր չեն խաղում, այլ հակառակը, սեղանի դերում են հանդես գալիս, նրանք ցանկացած պարագայում են պարտվելու: Մինչև մենք մեր մեջքը չուղղենք ու չնստենք սեղանի շուրջը, խաղի մեջ մտնելու համար, վիճակն ավելի է խորանալու: Դրա համար է Հայաստանի հանրությունը, թեկուզ բնազդորեն, զգում, որ մենք քայլ չունենք ու ապակողմնորոշված ու պարալիզացված վիճակում է:
Արցախի պահով, քանի Հայաստանը  նման կրավորական վիճակում է, Արցախը մնալու է այս ողբերգական դրության մեջ, որովհետև մեզանից սպասում են դիրքորոշում, որից ելնելով, այս, կամ այն կողմը, դիմի հստակ քայլերի: Արցախի այս վիճակի համար մեկ պատասխանատուն Հայաստանի, կներեք արտահայտությանս համար, «իշխանության» պատասխանատուներն են»։

 

Ստեփան Դանիելյան Արցախ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին