Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Հայկ Ավագյանի վարած BMW և 81-ամյա Կարապետ Ամիրբեկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիների օգնությամբ երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Հրշեջ փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի