f

Անկախ

Բաց նամակ Վահագնին #միտքսարցախին


Բաց նամակ Վահագնին #միտքսարցախին

Այս նամակը գրում եմ մի պահի մեջ , երբ նորապսակները տորթը կտրել են և պարում , ուրախանում են DJ ի աղմկոտ ռիթմերի ներքո իրենց ընկերների հետ, ես էլ նստած եմ խոհանոցին կից երաժիշտների սենյակում և մտածում եմ իմ մարտական ընկերոջ ` Վահագնի մասին , ով Արցախում է ` շրջափակված, երևի մի վտանգված ու ինձ անծանոթ լռության մեջ:

Գրում եմ քանի որ բացի հեռախոսազանգերից ուզում եմ նաև հրապարակավ ասել, որ ես իր հետ եմ և ոչ միայն ես , մեր բոլոր մարտական ընկերերը և շատ ու շատ մարդիկ, որոնց նա չի ճանաչում, մարդիկ որոնք օր ու գիշեր ճգնում են, որպեսզի գտնեն կյանքի ճանապարհը բացելու հնարը` բանալին:

Երկու խոսք Վահագնի մասին.

Խիստ հայացք ունի, կրակոտ աչքեր , երբեք չեմ լսել որ ձայնը բարձրացնի , շատ համարձակ է ու պարտաճանաչ, ունի վարակիչ ինքնավստահություն , մեր ընկերական շրջապատում բոլորս էլ գիտենք իր քաջության մասին , անձամբ ինձ համար մեր ժամանակների Մոնթեանման մի կերպար է Վահագնը , պինդ տղա` ազատամարտիկ: Մասնակցել է թե ապրիլյան, թե 44 օրյա պատերազմներին ու տարբերվել է, թե իր վճռական քաջությամբ, թե իր զգաստացնող համեստությամբ: Վահագնը այն տղաներից է որ կարող են առաջնորդել մարտը և ում հետևից կգնան մարտիկները:

Գալով նամակիս:

Վահագ ջան, իմ ախպեր, օր չկա որ մտքիս չլինես, վայրկյան չկա, որ չուզենամ քեզ զանգահարել , միշտ աչքիս առաջ ես, ուղղակի բաներ կան հեռախոսով չի լինում ասել, հուսամ սխալ բան չեմ անում բաց նամակ գրելով:

Հիշում եմ մեր հանդիպումը չքնաղ Թաղավարդում `պատերազմի ժամանակ, մեր խրամատին հասար, իրար պինդ գրկեցինք, չեմ էլ հիշում ինչ էինք խոսում ճիշտն ասած, բայց հիշում եմ որ բոլորս էլ շատ ոգևորվել էինք որ եկար , թեկուզ կարճ ժամանակով: Ես հիշում եմ մեր խոսակցությունները պատերազմից հետո, հայրենիքի, հայի , պայքարի ու մեր անելիքների մասին, հիշում եմ որ պատմեցիր , որ լուսահոգի հորդ գերեզմանը մնացել է Հադրութում և դու պիտի վերադառնաս քո տուն. աչքերդ կրակով լցվեցին ու էդ պահին ես էլ ուզեցի վերադառնալ քո տուն , որտեղ ես երբեք չեմ եղել, ես տեսա այդ տունը. քո տունը , իմ տունը , մեր տունը:

Հիշում եմ վերջին հանդիպումը Երևանում քո Արցախ մեկնելուց առաջ, մինչև շրջափակումը, կարոտով մնացինք ախպերս... մոտս տպավորություն էր որ ինչ որ կարևոր բան էլ պիտի ասեմ քեզ , բայց չէի հասկանում թե ինչ, մեր անցյալներում շատ են չասված կարևոր խոսքերը:

Վահագ ջան , տղերքը լավ են , կապը պահում ենք, այնքան հաճախ չենք հանդիպում ինչքան , որ կուզեինք, քանի որ Երևանում բոլորս ապրում ենք մի խելագար, լարված և երբեմն գռեհիկ վազվզոցի մեջ` հաճախ չհասկանալով թե վերջը ուր ենք ուզում հասնել, բայց առիթներ լինում են : Վերջին անգամ տղերքին տեսա մեր լուսահոգի բժիշկ Հայկոյի հիշատակին նվիրված հուշաքարի բացմանը, որ մեր հրետանավոր Արեգն է քանդակել ու նվիրել Աղբալյանի անվան դպրոցն ավարտած և կռվի ժամանակ հերոսաբար ընկած տղերքին , ի թիվս որոնց մեր Հայկը, որպեսզի կողքով անցնող աշակերտները չմոռանան ու ճանաչեն կյանք տված տղերքի անուններն ու գործը:

Հայկի պապան մահացավ, սիրտը չդիմացավ : Հայկի մամայի հետ խոսեցի , ցավակցեցի, ասաց - չդիմացավ... գնաց Հայկի մոտ ... էհ... ասաց, ես էլ եմ ուզում գնալ , բայց պիտի ապրեմ... այդպես էլ չգտա մոր սիրտը մխիթարող խոսքեր, միթե կան այդպիսիք:

Երբեմն թվում է թե անհնար է դիմանալ այս իրականության մեջ, բայց անելիքները շատ են ` տխրելու ու դարդոտվելու ժամանակ էլ սկի չկա:

Իմ գործերը, փառք Աստծո, լավ են, նորմալ, աշխատում եմ ամեն օր , ժամանակը չի հերիքում, մի մեծ բան եմ մտածել Կոմիտասի հետ կապված , առաջ Աստված, թե կյանքն ու կամքը հերիքի շատ կուզեմ իրականացնել` երազանքի պես մի բան ա : Անին լավ ա , բարևում ա քեզ , ասում ա « պինդ կաց» , Ճուտը( Արինեն) ` հարգելով Գալուստ Սահակյանի այն խոսքը , որ երեխաները պարտավոր են մեծանալ` արագ տեմպերով մեծանում ա, արդեն խոսում ա ու մանկապարտեզ գնում, ամեն օր մի փոստ բան անում ա ու մեզ բոլորիս երջանկացնում:

Իմ փոքրիկ աղջկան նայելիս Արցախի երեխաներն են մտքիս գալիս...

Վահագ ջան ուզում եմ իմանաս , որ շատ մարդիկ կան , ովքեր ամեն օր պայքարում են , ամեն օր փորձում են ելքեր գտնել , ապրում են Արցախով, որ ապրի Արցախը, ես հիանում ու հայանում եմ նրանցով:

Եվ ես հույս ունեմ ու հավատում եմ որ այս պայքարը վաղ թե ուշ պիտի հաջողի, ես հույս ունեմ ու հավատում եմ , որ հանունը կհաղթի ընդդեմին, հույս ունեմ ու հավատում եմ , որ մենք պիտի էլի հանդիպենք ու պինդ գրկենք իրար ինչպես Թաղավարդում ախպեր ջան, տղերքով մի սեղանի շուրջ կնստենք , կհիշենք , կտխրենք ու կուրախանանք միասին: Ես հույս ունեմ ու հավատում եմ, մենք կամ մունք կմիավորվենք և էլ չեն լինի սահմաններ և բաց կլինեն ճանապարհները , ես հույս ունեմ ու հավատում եմ , որ կգնանք ձեր տուն , կայցելենք լուսահոգի հորդ շիրիմը , խունկ կվառենք , աղոթք կասենք և քո աչքերի կրակը կխաղաղվի հանդարտեցնող արցունքով ախպերս:

Ամենածանր բաներից մեկը անորոշությունն է , բայց այն վերանում է երբ հասկանում ես որ քո ճանապարհի անունն է «Պայքար» : Պայքար հանուն ըններոջ, ընտանիքի, հայրենիքի և ազատության, միթե հնարավոր է ապրել այս խելագար աշխարհում առանց պայքար:

Քո պայքարը շատ ավելի ծանր է քան իմը, բայց դու շատ ավելի ուժեղ ես քան ես: Իմ ուժն էլ քո հետ է եղբայր ջան, մեր բոլորի ուժը քեզ հետ է , ինչպես ասում է մեր Անտառ Ռուբոն « Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, բայց Արծիվներն են բերում խաղաղությունը» դու Արցախի արծիվներից ես Վահ ջան այնպես որ պինդ կաց, պինդ կացե՜ք:

Ամուր գրկում եմ , ավելորդ զգացմունքայնության համար ներող, թե դու թե ընթեցողը. Մինչ , այնքան սպասված, հանդիպում: Բաբոյին ու Ձեդոյին ջերմ բարևներ:)

Կապով:

ՀԳ

Վահագին հատուկ չեմ նշում որ խնդիրներ չառաջանան, հաշվի առնելով բեղավոր գլուխ սոխի եվ մորուքավոր թամադայի մտածելակերպը, բայց նշում եմ Միտքս Արցախին #միտքսարցախին էջը և առաջարկում, որ դուք էլ բաց նամակ գրեք ձեր Արցախում շրջափակված հարազատին, այնտեղից պատասխան նամակ ակնկալելով:

Աստված բոլորիս հետ, չհանձնվենք որ չհանձնենք:

ՀԳԳ

Ճիշտ է հարսանիքն արդեն ավարտվել է և ես տանն եմ , բայց առիթից օգտվելով նորապսակներին մաղթում եմ բարի բախտ, փախադարձ հոգատարություն և անվերապահ սեր ու երջանիկ կյանք հայրենի հողի վրա, ի դեպ այս հարսանիքին Արցախից էլ հարազատներ պիտի ներկա լինեին , բայց ... բայց և էլի բայց:

Պինդ կացեք

Հայկ Պետրոսյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում բաց նամակ Հայաստան վահագն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին