Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ - Արեւշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը փակ է երթեւեկության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտից»:
Տեղի է ունեցել երթեւեկության սխեմայի փոփոխություն։ Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արեւշատ ճանապարհով։
Կոչ ենք անում վարորդներին լինել ուշադիր եւ հետեւել ճանապարհային նշաններին։