Օգոստոսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թռել է Հունաստան, որտեղ մասնակցելու է Արեւմտյան Բալկանների երկրների ղեկավարների ընթրիքին։ Ինչպես տեղեկացրել է Unian-ը, այս մասին գրել են հունական То Віма եւ Athens Voice պարբերականները։ Ընթրիքը կազմակերպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Միջոցառմանը մասնակցելու են Արեւմտյան Բալկանների երկրների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Աղբյուրի համաձայն՝ քաղաքական գործիչները կհանդիպեն Մաքսիմոս պալատում, որպեսզի քննարկեն տարածաշրջանի ընդլայնումը եւ եվրոպական ապագան, Բալկաններում եւ Հարավարեւելյան Ասիայում էներգետիկ անվտանգությունը եւ պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։
Հունաստանի իշխանությունները Զելենսկու այցի մասին տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել են։