f

Անկախ

«Փաստ»․ Ավինյանի՝ պարտքով գնած MAN ավտոբուսները ավելորդ շքեղություն են


«Փաստ» օրաթերթը գրում է․

Հեծանիվ չենք հայտնագործի, եթե նշենք, որ իշխանությունը փորձելու է ամեն գնով հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում ու դրա համար չի խնայում եւ չի խնայելու ոչինչ, անգամ մեր` հարկատուներիս գումարները։ Ի մասնավորի, փոխքաղաքապետ նշանակվելուց եւ դե ֆակտո «քաղաքապետացու» դառնալուց հետո Տիգրան Ավինյանը միանգամից սկսեց MAN ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։

Ինչ խոսք, նոր ավտոբուսները բավականին տպավորիչ են՝ մեծ, հարմար, գերմանական, նույնիսկ օդորակիչով, բայց որքա՞ն է դա արժեցել երեւանցիների վրա. 20 միլիոն եվրո (եւս 5 միլիոն եվրո Երեւանը որպես դրամաշնորհ է ստացել ԵՄ Արեւել յան գործընկերության շրջանակներում), որի համար մայրաքաղաքային բյուջեից վճարվելու է տարիներ շարունակ։ Փաստորեն, Ավինյանի մեկ MAN ավտոբուսը Երեւանի բյուջեին արժեցել է հսկայական գումար` շուրջ 280 հազար եվրո։

Արդյո՞ք սոցիալական այս ծանր խնդիրների ֆոնին չկար առավել օպտիմալ եւ մատչելի լուծում։ Այսպես, նախկինում՝ Հայկ Մարությանի օրոք գնված ավտոբուսները, այդ թվում՝ նոր մոդելի «Գազելները» գուցե MAN ավտոբուսների նման լայն ու ընդարձակ չեն, բայց լուծում են իրենց առջեւ դրված հիմնական խնդիրը՝ քաղաքացին դրանցում կռացած չի երթեւեկում, ինչպես նաեւ իրենց ծավալներով ավելի են համապատասխանում մեր երթեւեկությանը, իսկ քաղաքն էլ ահռելի գումարներ չէր ծախսում գերմանական շքեղության վրա, որն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարվում։ Մի ուրիշ հարց է դրանց սպասարկումը. գերմանական MAN-երը սպասարկման, պահեստամասերի տեսանկյունից միանշանակ մի քանի անգամ ավելի «թանկ պահվող» են:

Շատերի համոզմամբ, Երեւանի պես սոցիալական, քաղաքաշինական, կոմունալ ու բազում այլ խնդիրներ ունեցող քաղաքի համար MAN-երի գնման եւ սպասարկման վրա ծախսվող գումարները շատ ավելի նպատակային կարող էին օգտագործվել։ Բայց էլ ինչ իշխանական քարոզարշավ` առանց շքեղ, թանկ նախընտրական «նվերի»։ Ահա թե ինչու քպականները՝ ի դեմս Ավինյանի, ընտրեցին հենց չարդարացված ճոխ ավտոբուսները։

Տիգրան Ավինյան ավտոբուս Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին