Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Վարչապետն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ: «Այցելել եմ Արարատի մարզ։ Կլինեմ մի քանի համայքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետը։
ՀՀ վարչապետի առաջին կանգառը Արարատի մարզի Ազատավան համայնքն է։