f

Անկախ

Չինաստանի ԱԳՆ-ն է կանչվել Ճապոնիայի դեսպանը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի ջրի բացթողնման ծրագրի պատճառով․ երկիրը դեմ է ծրագրին


Չինաստանի արտաքին գործերի նախարար Սուն Վեյդոնգը երեքշաբթի օրը կանչել է Պեկինում Ճապոնիայի դեսպան Հիդեո Տարումիին՝ կապված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջուրը բաց թողնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշման պատճառով։ Հայտնել է CGTN հեռուստաալիքը:

Սուն Վեյդոնգը երեքշաբթի օրը կանչել է Չինաստանում Ճապոնիայի դեսպան Հիդեո Տարումիին, որպեսզի նրան ներկայացնի Ճապոնիայի կառավարության՝ Ֆուկուսիմայում աղտոտված ռադիոակտիվ ջուրը բաց թողնելու ծրագիրը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ իր երկիրը լրջորեն «անհանգստացած է և կտրականապես դեմ է», որ Ճապոնիան մի քանի օրից սկսի այն։

Ըստ նրա՝ Ճապոնիան պետք է «ուղղի իր սխալը և պատասխանատու կերպով տնօրինի աղտոտված միջուկային ջուրը»։

Ավելի վաղ NHK հեռուստաընկերությունը հայտնել էր, որ բացթողումը, որն օգտագործվում է «Ֆուկուսիմա-1» ռեակտորների սառեցման համար, կսկսի այս շաբաթ՝ օգոստոսի 24-ին:

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ գործընթացը կսկսի, եթե եղանակային պայմանները թույլ տան։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն ավելի վաղ հայտարարել էին, որ ատոմակայաններից օվկիանոս ջուր բաց թողնելու՝ Ճապոնիայի գործողությունները ոչ մի վտանգ չեն ներկայացնի։

Աշխարհում Չինաստան Ճապոնիա Աէկ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին