f

Անկախ

Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում. Շարմազանով


Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում։ Այս մասին գրառմամբ հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա լրիվ փորձանք է…
Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։

Ի՞նչ է պարզվում։ Փաստորեն  Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։

Ասում է ,որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ»։

Փաստորեն Նիկոլը ,Էրդողանի ու Ալիեւի նմանությամբ ,հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայ»  ու «հարեւանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ: Ըստ էության ,նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը։

Ասում է՝ «կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։

Ի՞նչ է սա…

Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»։ Ամոթ էլ չունի,որ ասեմ՝ չե՞ս ամաչում,Նիկոլ։ Եռաբլուրի հերոսներին  ովքե՞ր են սպանել։

Ամերիկացի՞ն,ֆրանսիացի՞ն,ռուսը՞… Ոչ, թուրքը։

Ցեղասպանությունը մեր ազգի գլխին ո՞վ է բերել։ Օսմանյան ու քեմալակական Թուրքիան։ 44-oրյա պատերազմը ովքե՞ր սանձազերծեցին։

Թուրքիան ու Ադրբեջանը։ Բա այ թուրքի կամակատար,ի՞նչ ես հակապետական ու հակահայկական «ուղերձներ» հղում։

Բա որ ասում եմ Փաշինյանի միակ աշխարհաքաղաքական հենարանը Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներն են,ոմանք զարմանում են։

Այսօրվա կապիտուլյանտի «ուղերձն» էլ ձեզ ապացույց։

Հ.Գ. Կապիտուլյանտ ,դու էիր 2020-ի աշնանն ասում,որ Թուրքիան եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։

5.000-ին ցեղասպանեց։

Մի մեծ մասին «կերավ»,իսկ քեզ էլ Նիկոլ…… հնազանդեցրեց՝դարձնելով իր սեփական «մարիոնետկան»։

Մեր անկախությունը կորսված է ,քանի դեռ կա նիկոլիզմը։

Անկախությունը վերանվաճելու առաջին պայմանը նիկոլիզմի հեռացումն է։

Կեցցե այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմ չի լինի»,- գրել է նա:

Էդուարդ Շարմազանով

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին