Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նորեկ Արսեն Զախարյանն ընդգրկվել թիմի հայտացուցակում Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի համար։ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանն արդեն այս շաբաթ կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության հանդիպմանը։
Երրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» օգոստոսի 25-ին կհյուրընկալվի «Լաս Պալմասին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։
Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբ, որի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։