Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:35-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: