f

Անկախ

Դատապարտում ենք Կրիվոպուսկովու նկատմամբ ընդունած ՀՀ իշխանությունների ոչ իրավաչափ կամայական որոշումը. հայտարարություն


Դատապարտում ենք մեր գործընկերոջ՝ Վիկտոր Կրիվոպուսկովու նկատմամբ ընդունած ոչ իրավաչափ, անձի իրավունքները ոտնահարող ՀՀ իշխանությունների կամայական որոշումը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամները:

«Հերթական խայտառակ դեպքը կատարվեց այսօր՝ օգոստոսի 24-ին։ Առավոտյան ժամը 6․00-ին «Զվարթնոց» օդանավակայանում առանց որեւէ բացատրության Հայաստան մուտքի թույլտվություն չեն տվել հայ ժողովրդի մեծ բարեկամ, «Խռովահույզ Ղարաբաղ» («Мятежный Карабах»), յոթ հրատարակություն ունեցող գրքի հեղինակ, Ադրբեջանում persona non grata հայտարարված Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովին։

Եթե փորձենք թվարկել բոլոր այն հայանպաստ գործերը, ելույթները, հոդվածները, որոնց առանցքում Արցախի անկախության հաստատմանը ուղղված Կրիվոպուսկովի իրավաչափ դիրքորոշումն է, շարանը երկար կլինի։

Նշենք, որ Հայ ժողովրդի պատմության քաջ գիտակ, ռուս մտավորական եւ հայրենասեր Վ․ Կրիվոպուսկովը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հստակ պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ, մեղմ ասած,  զարմանք էր արտահայտում ՀՀ իշխանությունների Արցախի հիմնահարցի ոչ թե կարգավորման, այլ ձախողման քաղաքականության վերաբերյալ։

Մենք՝ կազմակերպության անդամներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ ընդունած ոչ իրավաչափ, անձի իրավունքները ոտնահարող ՀՀ իշխանությունների կամայական որոշումը։

Հայտարարում ենք, որ շարունակելու ենք համագործակցությունը նրա կողմից ղեկավարվող  «Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության» հասարակական  կազմակերպության հետ․ բոլոր արգելքները հաղթահարելի են, երբ նպատակն է արդար։

Այսօր եւս մեկ անգամ հաստատվեց այն կարծիքը, որ Հայաստան այցելելու հնարավորությունը արգելվում է բոլոր այն անձերին, ովքեր պայքարում են Արցախը հայկական տարածք պահելու համար։

Դե ե՛կ, վարդապետ, ու մի՛ խենթանա»,- նշվում է հայտարարության մեջ:

Վլադիմիրի Կրիվոպուսկով սև ցուցակ Հայաստան հայտարարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին