f

Անկախ

Բերձորի (Լաչինի) միջանցքի մասնակի բացումը Արցախի հարցի լուծման արևմտյան պլանի մաս է․ արցախահայությունը կունենա ընտրության երկու տարբերակ․ Արմեն Պետրոսյան


ՀՀ իշխանություններն Արցախում իրենց խամաճիկների հետ հանցավոր համաձայնության գալով՝ Արցախը տանում են կործանման։ Բերձորի միջանցքը մասամբ բացելու նպատակն Արցախի հայաթափումն է։ Ադրբեջան կողմից պարբերաբար շահարկվում է, թե, իբր, Արցախում 120 հազար մարդ չկա․ այս ճանապարհով՝ Արցախից ելքի ճանապարհ բացելով, Ադրբեջանի վաղեմի երազանքն է կյանքի կոչվելու։ Հոգեբանական, սոցիալական, հումանիտար ծանր վիճակում գտնվող արցախցիների մի մասը դուրս կգա այդ դեպքում և ինքնստինքյան կվերանա Արցախի՝ որպես անկախ միավորի համար պայքարելու հիմքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի հանրապետության «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը։

«Միջանցքի մասամբ բացումը երկու տարբերակի ընտրության առաջ է կանգնեցնելու արցախահայությանը՝ կամ՛ դատարկաձեռն դուրս գալ սեփական օջախներից, կա՛մ էլ մնալ ու ադրբեջանական լծի տակ հայտնվել։ Առաջին տարբերակն էլ անխոչընդոտ չի լինելու․ ազատագրական պատերազմներին մասնակցած մարդկանց Ադրբեջանը կա՛մ առևանգելու է կամ ձերբակալելու։ Իրավիճակը կփոխվի ու նոր տարբերակներ ի հայտ կգան մի դեպքւմ՝ եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն ու Հայաստանը նորից թև ու թիկունք կանգնի իր զավակին»,-շեշտեց Պետրոսյանը։

 

Ընթացող գործընթացները, մեր զրուցակցի պնդմամբ, Արցախի հարցի լուծման արևմտյան տարբերակի տրամաբանության մեջ են ամբողջությամբ։

Արցախի պետական ինստիտուտների վերացմանն ուղղված քայլերն ու սպառնալիքները ևս, ըստ Պետրոսյանի, այդ տրամաբանության մեջ են։

«Ես պարբերաբար ասում եմ՝ ամեն գնով պետք է պահել Արցախի պետական ինստիտուտները․ դրանք մեր ինքնավարության, որպես անկախ միավոր գոյատևելու ու պաքարելու կարևոր երաշխիքներից են։ Հենց որ դրանք վերացվեն, ինչին ձգտում է Ադրբեջանը, ստիպված ենք լինելու մեկընդմիշտ մոռանալ անկախության, Արցախը հայկական պահելու մասին․ որպես փոքրամասնություն մեզ մտցնելու են Ադրբեջանի կազմ։ Ըստ այդմ՝ պետք է պայքարենք թե՛ պետական ինստիտուտները պահելու, թե՛ Արցախի հայաթափում թույլ չտալու ուղղությամբ»,-նշում է Պետրոսյանը։

Ցավով արձանագրելով, որ ՀՀ իշխանությունն ամբողջությամբ ձեռք է քաշել Արցախից՝ Պետրոսյանը նկատում է՝ ներկա պահին արցախահայության հույսը ռուս խաղաղապահն է միայն։ Արցախի հայաթափումը, ըստ նրա, չի բխում ՌԴ շահերից և թե որքանով կհաջողվի թույլ չտալ միջանցքի միակողմանի բացում, կախված է ՀՀ-ում քաղաքական վերնախավի փոփոխությունից։

«Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն ինքնուրույն խաղացողներ չեն․ այստեղ էական դերակատարում ունեն Արևմուտքն ու ՌԴ-ն։ Փաստ է, որ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն Արևմուտքի երազանքն է ու Արցախի շուրջ տեղի ունեցողն այդ պլանի մաս է կազմում։ Ցավով պետք է արձանագրենք, որ այս դեպքում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները նույն նպատակն ունեն՝ ռուսներին հանել Արցախից ու տարածաշրջանից։ Բայց մի բան պետք է շատ լավ հասկանան Հայաստանում․ եթե ռուսները Հարավային Կովկասից դուրս մղվեցին, ապա նրանց փոխարինելու է Թուրքիան ու կարճ ժամանակ անց Հայաստանը վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այնպես որ, Արցախը պահելով ու թույլ չտալով, որ արևմտյան ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչվի՝ կանխվում է նաև Հայաստանի կործանումը։ Արցախը հայկական հողակտոր է, որը պարբերաբար պայքարել է իր անկախության համար, և նրա ռազմավարական առանձնահատուկ դերը ՀՀ անվտանգային համակարգում, չափազանց կարևոր է»,-ընդգծում է Պետրոսյանը։

Արցախում տիրող ներկա վիճակը թեկուզ առաջին հայացքից նման է քաոսի, սակայն, ըստ մեր զրուցակցի, շատ լավ կառավարվում է Արևմուտքից։ Արդեն 9 ամիս տևող պաշարումը և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալական, հոգեբանական ծանր վիճակը, Պետրոսյանի համոզմամբ, նպատակային են արվում, որպեսզի կառավարվող քաոս ստեղծվի ու արցախահայությունը հիասթափվի և մասսայաբար լքի իր Հայրենիքը։

Անդրադառնալով օկուպացված Ակնայից դեպի Արցախ ճանապարհ բացելու վտանգներին՝ Պետրոսյանը շեշտում է՝ Ադրբեջանն այդպես շատ արագ կուլ կտա Արցախը, քանի որ տնտեսական ինտեգրումը պատերազմից վտանգավոր երևույթ է։

Արմեն Պետրոսյան Արցախի շրջափակում Բերձորի միջանցք Աղդամ Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին