Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 29-ամյա արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան կարիերան կշարունակի ֆրանսիական «Մարսելում», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հաջորդ ամռանը «Մարսելը» հնարավորություն կունենա երկարաձգել համագործակցությունը Կոռեայի հետ մինչեւ 2027թ․ հունիս։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։
Խոակին Կոռեան «Ինտերում» է հանդես գալիս նախորդ երկու մրցաշրջանում՝ 77 խաղում խփելով 10 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։