f

Անկախ

Եթե ՄԱԿ-ը բացել չտա միջանցքը, կռվով է բացվելու, այլ տարբերակ արդեն չի մնա»-ասում է հրամանատարը։


Լաչինի միջանցքը մասնակի բացելու մասին խոսակցություններն օվերտոնի պատուհան են հիշեցնում։ Նման խոսույթով ուզում են ասել՝ մտածե՞լ եք, որ կարող է նման բան էլ լինել։ Այսինքն՝ այդպես նաև հասարակության ռեակցիան են ստուգում։ Վտանգավոր մեկ այլ նարատիվ էլ կա․ լսում ենք տեսակետեր, թե, իբր, ավելի լավ է Արցախում հայությունը շարունակի ապրել, բայց անկախ չլինի, քան դուրս գա էնտեղից։ Իրականում երկուսն էլ շատ վտանգավոր թեզեր են․ տեսել ենք, թե այդ այլընտրանքն ինչի հանգեցրեց Նախիջևանի դեպքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Որոշ մարդիկ զրկանքներին չեն դիմանում, դուրս են գալիս Արցախից, բայց ադրբեջանական անցակետով անցնելը շատ ավելի վտանգավոր է, ու հնարավոր է՝ որոշները դա լրիվությամբ չեն գիտակցում։ Կարող է մի երկու անգամ թողնեն անցնել, բայց հաստատ ինչ-որ պահի էլի մի միջադեպ սարքելու են ադրբեջանցիները։ Օրինակ՝ կարող է մի անգամ էլ մի ադրբեջանցու մտքով ուղղակի անցնի կրակել ու կռիվը նորից սկսի։ Եթե ՄԱԿ-ը բացել չտա միջանցքը, կռվով է բացվելու, այլ տարբերակ արդեն չի մնա»-ասում է հրամանատարը։

Արկադի Կարապետյանն ավելի քան վստահ է՝ թշնամին ուզում է ոչ միայն Արցախին տիրանալ, այլև փափագում է կռված, ազատագրական պայքարին մասնակցածներին առևանգել, սպանել, նրանցից «վրեժխնդիր» լինել։ Միևնույն ժամանակ, հրամանատարն իր համոզմունքը չի փոխել․ կրկնում է՝ Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել Ադրբեջանին՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Հարությունյանը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն։

«Արցախի հարցը համազգային նշանակություն ունի ու նաև համաշխարհային մակարդակով է շատ կարևոր։ Բայց մի բան էլ պետք է հասկանալ․ Արցախը պահելու միակ ձևը հիմա արդարությունը վերականգնելն է։ Երբ դա լինի, ներքին համերաշխությունն էլ կվերականգնվի։ Հացը, օրինակ, պետք է բոլորին բաժանվի և ոչ թե վաճառվի։ Չի կարող մեկը դժվարություն կրել, մյուսը՝ ոչ։ Բոլորը հավասարաչափ պետք է զգան էդ ծանրությունը ու երբ դա լինի, կմիաբանվենք։ Մի բան էլ է շատ կարևոր՝ դարձի գալը։ Այսպես թե այնպես, սով է, մարդիկ կարող են գիտակցաբար, հավատով ծոմ պահել , դառնալ դեպի Աստված ու կտեսնեք, թե ինչպես շատ արագ իրավիճակ կփոխվի։ Դա չի նշանակում, թե Ալիևը դառնալու է մեր բարեկամը, ո՛չ, բայց ուժ ենք ստանալու, միաբանվելու ենք ու ինքներս կարողանալու ենք մեր խնդիրները լուծել»,-ասում է Արկադի Կարապետյանը։

Օկուպացված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելը ևս, Կարապետյանի վստահեցմամբ, Արցախի վերջը կլինի։ Բացի այն, որ որևէ խնդիր չի լուծվելու, նաև արցախահությունն է ֆիզիկապես ոչնչացվելու։

«Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է անելու հայության հետ, եթե Ակնայից ճանապարհ բացվի։ Շատ կարճ ժամանակում դրան հետևելու են զանգվածային թունավորումները, սպանությունները, առևանգումները, խոշտանգումները․․․ 1988 թվականին Խորհրդային միությունն ուզում էր մեզ 400 մլն ռուբլով գնել, բայց չենք համաձայնվել, դրա համար էլ հաղթել ենք։ Հիմա էլ են ուզում գնել մեզ, կուտ են տալիս․ չի կարելի վաճառվել»,-նկատում է հրամանատարն ու ավելացնում՝ Արցախը սուրբ հող է։

Արկադի Կարապետյան Արցախ Բերձորի միջանցք Հայաստան Ադրբեջան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին