f

Անկախ

Առաջարկվում է Կենտրոնում խանութների առաքումներն արգելել մինչև ժամը 23-ը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը քարոզարշավի մեկնարկին հանդես եկավ ուշագրավ առաջարկներով, որոնք բուռն քննարկման առիթ դարձան: Ի մասնավորի, նա նշում էր, որ քաղաքային տրանսպորտը պետք է լինի անվճար: Շատերը տարակուսեցին՝ կա՞ն հաշվարկներ, սա հավել յալ բեռ չի՞ դառնա քաղաքային բյուջեի վրա: Մնացականյանը նշում է՝ իսկ ո՞վ է ասել, որ դա անպայման պետք է բյուջեի հաշվին անել: «Երևանը տարբեր չօգտագործվող և կորցրած ֆինանսներ և վնասներ ունի: Օրինակ՝ ճիշտ չեն հավաքագրվում Երևանի ավտոկայանատեղիները:

Մայրաքաղաքի շատ հատվածներում պետք է սարքել անվճար ավտոկայանատեղիներ, անգամ ստորգետնյա, բայց փոքր Կենտրոնի հատկապես ռեստորանային մասում ոչ Կենտրոնի բնակիչների համար կարելի է ավտոկայանատեղիները թանկացնել: Բոլորս ենք հասկանում, որ օրը 35 դրամը ծիծաղելի թիվ է: Պետք է նպաստենք, որ հարուստ մարդիկ նստեն հասարակական տրանսպորտ և ոչ թե սակավ հնարավորություններով մարդիկ գնեն մեքենաներ: Քաղաքային տրանսպորտի անվճար լինելը կխրախուսի, որ մարդիկ քիչ վարեն մեքենաներ: Անվճար լինելը շատերին ենթագիտակցորեն է տրամադրում դեպի հասարակական տրանսպորտը:

Միջազգային փորձը ցույց է տալիս՝ ավտոկայանատեղիների 10 տոկոսով թանկացումը նպաստում է, որ հաջորդ օրը 10 տոկոսով քիչ մեքենա դուրս գա քաղաք, իսկ եթե ավտոկայանատեղիներն էժան են, տարեցտարի բազմապատկվում է մեքենաների քանակը: Քաղաքային իշխանությունները կարող են և պետք է այնպես անեն, որ դժվարանա հատկապես քաղաքի կենտրոն անձնական մեքենաների մուտքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը: Արդյո՞ք դա բավարար է խցանումների և, ընդհանրապես, Երևանի խայտառակ երթևեկության խնդիրը կարգավորելու համար: Քաղաքապետի թեկնածուն ասում է՝ սա տրանսպորտային իրենց ռեֆորմի ընդամենը հինգ տոկոսն է: «Առաջարկում ենք, որ փոքր Կենտրոնում առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերը ժամը 23:00-ն արգելվեն խանութների առաքումները, այլ վարչական շրջաններում դրանք կարող են իրականացվել:

Ամեն օր ամեն սուպերմարկետի է մոտենում 150-ից մինչև 200 մեքենա, խոսքն ապրանք առաքող մեքենաների մասին է: Պատկերացրեք քաղաքի և հատկապես փոքր Կենտրոնի նեղ փողոցների ծանրաբեռնվածությունը: Այդ մեքենաների քանակը շատ է, դրանք չափերով մեծ են և երկրորդ գծում են կայանում: Քաղաքային իշխանությունները պետք է թույլ տան միայն այն տեղերում սուպերմարկետներ բացել, որտեղ տրանսպորտային հարցը լուծված կլինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։

կայանատեղ Երևան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին