f

Անկախ

Արձակուրդից հետո հույժ կարեւոր նախագծեր՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարեւոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, եւ հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։

Այսպիսով, օգոստոսի 29-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի վերջերին, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ՔՊ-ում որոշ տեխնիկական բացթողումներ էին նկատել եւ երկու ամսով հետաձգեցին օրենքի ընդունումը։ Թեպետ անվտանգային լարված իրավիճակում այս նախագիծն օրակարգ բերելը բուռն քննադատությունների արժանացավ, եւ իրականում այդ պատճառով որոշեցին դադար վերցնել, բայց հիմա կրկին վերադարձնում են օրակարգ։

Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, եւ դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։

ՀՀ ԱԺ Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին