f

Անկախ

Մուտքն արգելելով՝ մարդկանց բերանը չես փակի․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 24-ին «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր արգելվել է հենց օդանավակայանում։ Վերջինս սա համարում է ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների հանդեպ ահաբեկչության ռիսկ, քանի որ իր կազմակերպությունը նաեւ նրանց շահերն է ներկայացնում։ Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով կյանքի 2/3-ն անցկացրել է Հայաստանում, վիրավորված է։

«Ես ծնունդով Ռոստովից եմ։ Իմ կյանքը կապված է Հայաստանի հետ, հայոց պատմությունն ինձ վաղուց է հետաքրքրել, եւ ինձ Հայաստան չթողնելու ոչ մի առիթ չկար։ Սա աննախադեպ փաստ է։ Ինձ համար սա բացարձակ անհասկանալի է։ Այդպես կարող է անել միայն մարդը, որը չգիտի ու չի գնահատում իր պատմությունը եւ հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմությունը»,- մեզ ասաց նա։

Կրիվոպուսկովը նախապես տեղեկացված չի եղել, որ իր մուտքն արգելված է, իմացել է սահմանապահներից։ «Այդ աշխատողն ինձ ասաց, որ անցնեմ առանձնասենյակ եւ սպասեմ՝ մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը։ Սա տեւեց 4 ժամ։ Հետո ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքն արգելվում է՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որ ես համարվում եմ «պերսոնա նոն գրատա» Հայաստանի համար»։ Նրան բացատրություն չի տրվել, դրա կարիքը չկա էլ, քանի որ հին դիվանագետ է եւ կեղծ բացատրությունների կարիք չունի։ «Միայն անգրագետը կարող է չհասկանալ իմ առաքելությունը, իմ գործունեությունը Հայաստանում, որը չի կարդացել իմ «Խռովահույզ Ղարաբաղը» եւ որը կատարում է Սորոսի ծրագիրը: Բայց պետք է նրանք հասկանան, որ մուտքն արգելելով՝ չեն կարողանալու մարդկանց բերանը փակել, նրանց ստիպել՝ չքննադատել իշխանությանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։

սև ցուցակ մուտքի արգելք Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին