Հայաստանի ըմբիշները մեդալներ են նվաճել Բրազիլիայում անցկացվող դպրոցականների (մինչեւ 15 տարեկան) համաշխարհային Խաղերում, որին մասնակցում են 40-ից ավելի երկրների մարզիկներ։
Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ քաշային Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:
Անցկացվել է նաեւ թիմային ձևաչափի պայքար, որտեղ հայ ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։